среда, 28 ноября 2012 г.

Սովորույթներ, որոնցից արժե հրաժարվել

Երբ դադարեք որոշ բաներ անել, ավելի շատ ժամանակ կունենաք ինքներդ ձեզ երջանիկ դարձնելու համար։
1. Ծուլություն մի՛ արեք
Շատերը երազում են հաջողության մասին, ուրիշներն արթնանում են ու սկսում գործել։ Այն, ինչ այսօր չեք սկսի, վաղը չեք էլ կարող ավարտին հասցնել։
2. Դադարե՛ք մեղադրել ուրիշներին և արդարանալ
Ձեր ունեցածի կամ չունեցածի, զգացածի կամ չզգացածի համար մի՛ մեղադրեք ուրիշներին։ Երբ մեղադրում եք ուրիշին, հարաժարվում եք պատասխանատվությունից։ Պատասխանատո՛ւ եղեք ձեր կյանքի համար։
3. Բավական է փախչել փոփոխություններից
Եթե ոչինչ չփոխվեր, վաղը նոր օր չէր բացվի։ Շատերիս համար հարմար է այստեղ այս պահին՝ չնայած աշխարհն անընդհատ փոխվում է։ Փոփոխություններն ընդունելը կարևոր է մեր հաջողության համար։
4. Դադարե՛ք փորձել վերահսկել անվերահսկելին
Եթե փորձում եք ամեն ինչ վերահսկել, հետո անհանգստանում եք անվերահսկելիի համար, այսպես դուք ձեզ տրամադրում եք հիասթափությանը։
5. Մի՛ արհամարհեք ձեր ներքին ձայնը
Ուղեղը հրաշալի գործիք է, եթե այն արդյունավետ օգտագործենք։ Մենք միշտ ինքներս մեր ներսում խոսում ենք, բայց ոչ միշտ ենք գիտակցում դա ու դրա ազդեցությունը։
6. Բավական է քննադատել
Այն բացասականը, որն ուղղում ենք դիմացինին, անընդհատ խոչընդոտում է մեր երջանկությանը։ Երբ ընդունում ենք մեր ոչ կատարյալ լինելը, անհարմար չենք զգա այն թերությունների համար, որ ունեն ուրիշները։
7. Դադարե՛ք փախչել ձեր խնդիրներից ու վախերից
Դրանք խանգարում են որոշումներ ընդունել՝ մեզ պահելով սահմանափակ գոտում, որից այն կողմ են գտնվում երազանքներն ու հրաշքները։
8. Դադարե՛ք ապրել այլ ժամանակում և այլ տեղում
Շատերը տրտնջում են, թե կարող էին անել այս կամ այն բանը, եթե միայն…
9. Մի՛ փորձեք լինել այն, ինչ չեք
Մի՛ փորձեք նմանվել ուրիշներին. ինչ-որ մեկը միշտ էլ կլինի ավելի գեղեցիկ, խելացի, երիտասարդ…
10. Մի՛ եղեք անշնորհակալ
Թվում է, թե այս կյանքի գլուխկոտրուկի ոչ բոլոր մասերն են իրար համապատասխանում։ Բայց ժամանակի ընթացքում հակառակում կհամոզվեք։ Այդ պատճառով շնորհակա՛լ եղեք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ձեզ հետ։
 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: