четверг, 29 ноября 2012 г.

Ամեն ինչ կախված է վերաբերմունքից.

Մի ծեր կին անընդհատ լաց էր լինում: Նրա մեծ աղջիկը ամուսնացել էր վաճառականի հետ, ով անձրևանոցներ էր վաճառում, իսկ փոքր աղջիկը ամուսնացել էր արիշտա վաճառողի հետ: Ծեր կինն արևոտ եղանակի դեպքում սկսում էր լալ. մտածում էր. «Ահավոր է, եղանակը այսքան լավ է, և իմ աղջկա խանութից ոչ ոք անձրևանոց չի գնի, ի՜նչ անել»: Իսկ եթե եղանակը մռայլ էր լինում, նա դարձյալ լաց էր լինում՝ մտածելով. «Եթե արիշտան չչորանա արևի տակ, աղջիկս չի կարող վաճառել այն, ի՜նչ անել»:  
Եվ այսպես նա տառապում էր ամեն օր, ցանկացած եղանակի, մե՛կ մեծ աղջկա համար, մե՛կ փոքրի: Մի անգամ նրան հանդիպեց մի վանական, նա խղճաց ծեր կողջը և հետաքրքրվեց, թե ինչու է նա այդպես դառը լաց լինում։ Կինը պատմեց իր տառապանքների մասին, վանականն ուղղակի ժպտաց և ասաց.
- Դու միայն փոխի՛ր քո մտքերի ձևը. չէ՞ որ դու անկարող ես փոխել եղանակը. երբ արևը շողում է, դու մի մտածիր ոչ թե մեծ աղջկադ անձրևանոցների մասին, այլ փոքրի արիշտայի մասին։ Իսկ երբ անձրև գա, մտածիր մեծ աղջկադ անձրևանոցների մասին. «Ահա և անձրևում է, երևի աղջկաս անձրևանոցերը լավ են վաճառվում»:
Ծեր կինր շատ ուրախացավ խորհրդից, շնորհակալություն հայտնեց վանականին և վարվեց ճիշտ այդպես: Այդ օրվանից նա էլ չէր լալիս, այլ աընդհատ ուրախանում էր աղջիկների համար։ Նրա կյանքի ուրախությունը կրկնապատկվեց, դրանով նա նաև աղջիկներին ուրախացրեց, որոնք մինչ այդ ոչնչով չէին կարողանում հանգստացնել իրենց մորը:
. . .
Ճշմարտությունը հին է, ինչպես աշխարհը. եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխի՛ր քո վերաբերմունքը դրա նկատմամբ, փորձիր երևույթներին այլ կե՛րպ նայել, և կյանքը կհոսի այլ ուղիով:


 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: