понедельник, 10 декабря 2012 г.

Առանց քեզ ես չկամ

Ես սիրում եմ քեզ մայրամուտից նոր աստղացած գիշերվա մթին,երբ հոգիս լիքն է,աստղերով լցված,ու բառերն էլ այնքան ավելորդ,այնքան զուր են,որ ես լռելով կասեմ ավելին և քեզ էլ կտամ ավելի շատ ուժ հայացքիս ձայնով,քան սովորական դարձած բառերով:
Ես սիրում եմ քեզ,երբ վերջալույսը դանդաղ մարում է գիշերվա գրկում,ու ծիածանն էլ պարզապես մի շող է թողնում `որպես հիշեցում,ու երբ արևները վերադառնում են հոգի,որ լուսինները երազել տան մեզ,
երբ քամիները էլ չեն վազում,այլ զբոսնում հանգիստ,անխռով քո պատուհանի ապակուց այն կողմ,ու թվում է,թե լուռ է գիշերը,սակայն գիշերն էլ իր ձայնն ունի,իր մեղեդին.
 

դա իմ երազից,քո երազից կամ էլ գուցե նրա երազից ալիքվող ձայնն է...Գուցե...ավելին չգիտեմ ու հարկավոր էլ չէ,սա թեորեմ չէ,սա աներևույթ անսահմանություն է,արտասովոր,ուր բոլորն արդեն գիտակ են ծնվել, ու պետք չէ սերտել ուժը մոգական,սա սահմանված կանոն չէ բնավ,սա ՍԵՐ է`պարզ,հասարակ,անգույն,
 ու հարկավոր է բարդացնել այն,դարձնել անսովոր ու գույն ներարկել,դա ես չեմ կարող ու ոչ էլ դու,անել կարող ենք միայն ես ու դու:
երբ նույն օդը կշնչենք ու նույն միտքը կպտտենք մեր ուղեղով,երբ միասին ենք ու «մենք» ենք կոչվում,երբ չկա Ես ու չկաԴու ,
երբ կստեղծենք մի այնպիսի դերանուն,որը չկար ու նոր հորինվեց,այն եզակի թիվ է,բայց իր մեջ ներառում է երկու հոգու,դա մենքն է կարծես,բայց առանց նա-ի,դա ես ու դու ենք,բայց եզակի...Ես սիրում եմ քեզ առանց և-երի,առանց կետերի,առանց բառերի,համակ լռությամբ...
Ավելի շատ ժամանակ հատկացրե'ք նրանց, ում դուք սիրում եք,որովհետև նրանք ձեզ հետ ընդմիշտ չեն լինելու:
Եվ ամուր գրկեք ձեր մերձավորին , որովհետև դա միակ գանձն է, որ կարող եք տալ ի սրտե և դա անգին է: Գնահատե'ք ակնթարթները,երբ դուք միասին եք,ժամանակ գտեք շփվելու համար, հնարավորություն` կիսվելու համար:

Մի կործանիր քո սիրտը չէ որ, դու սիրում ես նրան:
Կա տարիք , որ կոչվում է սրտի գարուն :

 

Այդ հիանալի տարիքը սիրո տարիքն է , երբ յուրաքանչյուր մարդ սիրում և սիրվում է:Այդ տարիքում չպետք է կործանվի սերը , որովհետև այն էլ ետ չի գա:

 Սիրել մեկին , նրանով ապրել , նրա մասին երազել , այս բոլորը մի մեծ հաճույք ու երազ է , երբ ամեն մարդ այս երազը մտնելիս կարծես էլ դուրս չի ուզում գալ:

Սիրեք մեկին և եղեք սրիված , պայքարեք ձեր սիրո համար , այլ ոչ թե ամեն փոքր բանից բաժանվեք:

Եղեք առողջ ու երջանիկ , չէ որ այս կյանքը մարդուն տրվում է միայն մեկ անգամ,այնպես մի արեք,որ տարիներ հետո զղճաք ձեր չարածների համար:

.  .  .

Чудесная зимняя свадебная фотосессия! :)

 
 

 
 
 Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
 
 
 

Комментариев нет: