суббота, 1 декабря 2012 г.

ԳԵՂԵՑԻԿ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

 
ՈՒրախ մարդուն ողջ աշխարհը ուրախ է երևում:
***
Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց:
***
Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից:
***
Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար:
***
Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել:
***
Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս:
***
Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը:

Միայն աշատանքի վերջում ենք մենք սովորաբար իմանում, թե ինչից էր պետք այն սկսել:
***
Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:
***
Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել:
*** 
Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:
***
Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
***
Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:
***
Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա,ուր խաղում են,բայց գարշելի է կյանքի մեջ,ուր ապրում են:
***
Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:
***
Սերը նման է կարմրուկին` որքան ավելի ուշ է գալիս այնքան ավելի վտանգավոր է:
***
Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:
***
Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:
***
Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:
***
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք:
 
Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը:
***
Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:
***
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:
***
Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի:
***
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը:
***
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
***
Վեհ է ոչ թե այն հոգին որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում.
Թույլ մի տուր որ լեզուտ խելքիցտ առաջ ընկնի....
 
Կնոջը խոսեցնելու հազար ու մի ձև կա,բայց լռեցնելու որևէ հնար չկա...
***
Մի՛ արհամարհիր փոքր մարդկանց. Նրանք կարող են օգնել քո բարձրանալուն:
***
Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:
***
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
***
Կյանքը վարդի նման է.նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է,իսկ փուշն իրականություն:
***
Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա:
***
Մարդկանց խանգարող թերությունն այն է, որ նրանք չեն զգում, թե ինչի են ընդունակ:
Հաճախ ձգտելով ավելի լավին՝ մենք լավն ենք կորցնում։
***
Հիշել ապրած կյանքը, դա գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից..
***
Կյանքն այն օրերը չէն, որ անցել են, այլ նրանք, որ հիշվում են...
***
Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել.
***
Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է.
***
Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:
***
Ամենա ծիծաղելի ցանկությունը, բոլորին դուր գալու ցանկությունն է.. 
Ցավը դաժանորեն է, ուրախությունը քնքշորեն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է....
***
Նա չէ երջանիկ ով այդպիսին է թվում ինչ որ մեկին,այլ նա, ով իրեն զգում է այդպիսին.
***
Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքները բացահայտում են նրանց տարբերությունը:
***
Դատողություններ են անում բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
***
Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մոմ վառիր՝ շուրջդ լուսավորելու համար...
***
Եթե փողերը չեն ուրախացնում ուրեմն քոնը չեն:
***
Եթե քեզ փողերը հերիքում են, ուրեմն պատկերացումդ չի հերիքում:
Լավ է երբ շունը ընկերդ է, բայց վատ է երբ ընկերդ է շուն:
***
Ժամանակը լավ ուսուցիչ է, բայց ցավոք նա սպանում է բոլոր իր աշակերտներին:
***
Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով որ արժանի է երբեք չի ստիպի որ դու արտասվես:
***
Մարդիկ միշտ էլ անկեղծ են ուղակի նրանց անկեղծությունը փոխվում է:
***
Անասուններից ավելի անխելք են նրանք, ովքեր ծարավը հագեցնում են ոչ թե ջրով, այլ` գինով:
***
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
***
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:
 
Շատերը ձգտում են տեսնել այն, ինչ յոթ սարի հետեվում է, իսկ այն, ինչ իրենց քթի տակ է, արհամարհում են:
***
Մի՛ խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը…
***
Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից:
***
Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ
լինել ինքն իր հետ:
***
Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի կտոր:Չկպչելու համար մարդ պիտի ոսկի դառնա:
***
Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին:
***
Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը` կամավոր պարտապան:
Անկեղծությունը ճշմարտություն չէ:
***
Ճշմարտությունը հաճախ այնքան պարզ է լինում, որ մարդիկ դրան չեն հավատում:
***
Կյանքը հետ պտտվող անիվ է, գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ:
***
Մի նեխած ձուն փչացնում է ամբողջ կարկանդակը:
***
Գիտելիքը գոյություն ունի նրա համար,որ այն տարածեն:
***
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցրու հետևանքների մասին, այլապես ուզածդ երբեք չես անի:
***
Ամենամեծ սխալն է. կարծել, որ դու երբեք չես սխալվում:
Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:
***
Խելքն ապստամբում է որոշ կարծիքների դեմ, ինչպես որ ստամոքսը մերժում է որոշ կերակրատեսակներ:
***
Տխմարների լեզուն մտքից առաջ է ընկնում:
***
Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի:
***
Փողը ոչ ոքի հիմար չի դարձնում, այն միայն հիմարներին ի ցույց է դնում:
***
Մարդ սովորաբար հակված է հավատալու նրան, ինչ ցանկալի է իրեն:
***
Լավ սկիզբը գործի կեսն է:
Խելոքին բավական է և ակնարկը:
***
Այն ինչ արժե անել, արժե լավ անել:
***
Մարդկային էությունը բաիքների ձգտող է և ոչ թե չարիքների:
***
Միտքը գեղեցիկ է, երբ նրան ընթերցողի գլխում ծնվում են շատ ուրիշ գեղեցիկ մտքեր:
***
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:
***
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
***
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:
Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ:
***
Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա:
***
Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում,քան ճշմարտությանը:
***
Ձեր երջանկության մասին մի խոսեք այն մարդու հետ,որը ձեզանից պակաս երջանիկ է:
***
Սիրո մեջ հաղթանակը նահանջելով ձեռք կբերվի:
***
Աշխատելով ուրիշների երջանկության համար՝ մենք գտնում ենք մեր սեփականը:
***
Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:
Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել:
***
Սերը՝ դա բոլոր կրքերից վսեմագույնն ու ամենահաղթականն է:
***
Սիրել՝ նշանակում է գործել:
***
Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ՝ ահա թե ինչ է նշանակում սիրել:
***
Լավ է աչքով կույր լինել քան`մտքով:
***
Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքովդ:
***
 
Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու համար:
Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից՝ որոնք լռում են:
***
Չնայած իրենց թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո:
***
Սիրված լինելը՝ ավելին է, քան հարուստ լինելը, քանի որ սիրված լինել՝ նշանակում է երջանիկ լինել:
***
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին, ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես՝ դատարկ է:
***
Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները:
***
Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:
***
Հեռավորությունը սիրո համար նույն է ինչ քամին կրակի.թույլը մարում է ուժեղը բորբոքվում:
Ոչ ոք այնպիսի խորհուրդներ չպետք է տա ուրիշներին, որոնց ինքը չի հետևում:
***
Խորհուրդ տալ ցանկացողները հերիքում են, իսկ կատարողները՝ այնքան էլ չէ:
***
Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրե՛ն տեղաշարժի:
***
Սերն անհնար է թաքցնել, իսկ երբ այն անցնում է, թաքցնելն ավելի դժվար է:
***
Լռողները միշտ խելոք են լինում:
***
Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է` խելոք է: Կնշանակի այնքան խելք ունի որ հասկանում է թե հիմար է, ուստի լռում է, որ չիմանան թե հիմար է:
***
Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
***
Ընկերությունը, որը ընդհատվել է, ճիշտն ասած, երբեք էլ չէր սկսվել:
***
Լավագույն տարբերակի ընտրությունը երբեմն բարդանում է դրա չափազանց պարզ լինելու հանգամանքով:
***
Մեծագույն սխալը, որը մարդ կարող է գործել իր կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է:
***
Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի տալիս է համբերատարներին։
***
Սերը թեորեմ է, որն անընդհատ պետք է ապացուցել:
***
Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը, իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք։
Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
***
Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
***
Շատ առաջ կգնա նա, ով չի զիջում իրեն հավասարին, պահպանում է արժանապատվությունը ուժեղագույնի նկատմամբ ու կարողանում է մեծահոգի լինել անպաշտպանների հանդեպ:
***
Մեծ արժանիք չէ, եթե մարդ ազնիվ է միայն նրա համար, որ ոչ ոք չի էլ փորձել նրան կաշառել:
***
Եղիր քաղաքավարի բոլորի հետ, մարդամոտ` շատերի հետ, տնավարի` ոմանց հետ:
***
Սիրեք այն ճշմարտությունը, որը մեզ շտկում է և մերժում այն, որը մեզ շողոքորթում է:
***
Մենք ավելի շատ խոսում ենք թշնամիների մասին, քան գովում մեր բարեկամներին:
Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց:
***
Իսկապես նշանավոր մարդ կարող է լինել միայն նա, ով առօրյա գործերում ընդունակ է մնալու իբրև սովորական մարդ:
***
Սիրտը հարստություն է, որը չի վաճառվում և չի գնվում, բայց զոհ է մատուցվում:
***
Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:
***
Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից:
***
Խելոք խոսելն դժվար է, իսկ խելոք լռել` ավելի դժվար:
***
Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել:
Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս:
***
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
***
Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես լավ եղանակը, և այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի:
***
Ով կարող է` անում է, ով չի կարող` սովորացնում է: 
***
Իրեն չվերաբերվող կռիվներում կրակ բորբոքողը իրավունք չունի դժգոհելու, երբ կայծերը դիպչում են նրա երեսին:
***
Կասկածը հավատի չափանիշն է:
***
Սերը նման է աշխարհում ամեն ինչի և չի նվանվում ոչնչի:
 
Հաճելի է հիշել ձախորդությունները, երբ նրանք անցել են:
***
Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է:
***
Ով անշնորհք ձեռքով ճանկում է վարդը, թող չգանգատվի, թե փշերը իրեն ծակում են:
***
Ճշմարիտ առատաձեռն նա է, ով տալիս է նրանից, ինչն անձամբ իրեն է պատկանում:
***
Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար դատապարտում են, այն ամենը, ինչ վեր է նրանց կարողությունից:
***
Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժվախտ է համարում:
***
Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից:
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ:
***
Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է:
***
Ամենաբարձր գնահատականը, որին կարող է արժանի լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը, իր ծառաների հավանությունն է:


Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: