четверг, 4 июля 2013 г.

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Կարծում եք սիրո մասին՞ պետք է մենախոսեմ։ Սեր, որն այնքան տարբեր է ու անկայուն։ Սերը չէ՞, որ տիրակալին թշվառ կդարձնի, իսկ թշվառականին աշխարհի տերը։ Եվ կամ սերը չէ՞, որ… ոչ՛… չէի ցանկանա խոսել մի բանի մասին, որ ինքս էլ չգիտեմ։ Սե՜ր վերջապես ինչ՞ է սերը, ով՞ կարող է ասել, դու՞, գուցե դու՞, խոսիր խնդրեմ, ուշադիր կլսեմ։ Փաստորեն սերը երկնային պարգև է, հրաշք. տրված է մեզ գերագույն հաճույք ստանալու և պարգևելու համար։ Առանց սիրո մարդ չի ծնվի, ծաղիկ չի ծաղկի, առանց սիրո արևը չի ծագի և մայր չի մտնի։ Լուսինն էլ քնքուշ, չի դառնա Բեթհովենի Լուսնի սոնատ։ Սերը փոխզիջումների, վստահության և վերջապես երջանկություն պարգևող էներգյա է։ 
Բարի… իսկ դուք երբևէ ապրե՞լ եք, այն ինչի մասին հիմա խոսեցիք. ոչ՞… իսկ վորտեղի՞ց գիտեք, ա՜ կարդացել եք գրքերու՞մ։ Եվ իրոք ինչքան պոետների մուսան է եղել «ՍԵՐԸ»ը։ Սևակ, Տերյան, Չարենց, Դուրյան ու Մեծարենց։ 
Դուք է՞լ եք ցանկանում ինչ որ բան ավելացնել, 
Արտահայտվեք խնդրեմ։
Ին՞չ, ինչեր եմ լսում։
Այն տառապա՞նք է, գիշատի՞չ… խժռում է գիտակցությունը, պատառ–պատառ է անում հոգիտ, թողնելով միայն մի զգայարան, որով կարողանաս տառապել։
Նա դավաճան է, բռնապետ, լքում ու հեռանում է, հետո կարոտ, թախիծ, անբացատրելի մի զգացում, որը քրքրում է ներսից ու արտաքնից։
Աստված իմ ինչ ահավոր է։
Իսկ դուք ասում եք Շեքսպիրի «Ռոմեո ու Ջուլիետի» մասի՞ն, որի սիրո պատմությունը դարձավ աշխարհում, հավերժական սիրո խորհրդանիշը։ Այո համամիտ եմ, բայց այստեղ կա նաև մի մեծ բայց։ Չէ՞, որ նրանք վաելեցին արգելված սիրո անուշահամ պտուղները միայն, որը չհասունացավ ու չնեխեց։ Նրանք չհասցրեցին ճաշակել հիասթափություն, ատելություն կամ անտարբերություն։ Ցավոք այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Այնպես որ հաշտվեք վերջապես տիկնայք՛ և պարոնայք՛, ապրեք ու սիրեք, սիրեք ու սիրվեք։ Վաելեք սիրո պտուղներն իր տարբեր համերով։ 
Միայն հիշեք, որ սերը հիասքանչ է, մի վարանեք համտեսել այն։ Նաև հիշեք, որ սերը խախտում է սևի ու սպիտակի սահմանագիծը։
ԻՍԿ ԴՈՒՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ԴՐԱՆ…

Հեղինակ՝ Նելլի Սահակյան

Комментариев нет: