вторник, 24 марта 2020 г.

Օրվա աֆորիզմը


Մենակությունից ես չեմ ձանձրանում,
Մարդկային կեղտի ավելցուկից եմ
Դժգոհում հաճախ
Որ սահման չունի,
Որ անառողջ է մարդն իր գոյությամբ:

Ես երջանիկ եմ արևի շողով
Երկնի կապույտովաստղերի փայլով
Արևածագովանձրևի դողովբնության շնչով,
Ժամանակ կոչված՝ անժամանակով:

Եվ ինչու՞ տխրել քեզ բաժին հասածքո միակ բախտից,
Եթե աշխարհում այն եզակի է և քոնն է միայն,
Թե որ վերջին միայնակ հույսս մենակ էլ մնա,
Ես հավատում եմդու ինձ երբեկ չես մոռանա:

Որքան ցավից գոռում է հոգիս
Այնքան ուժգին է պայքարում,
Որքան տխրում էայնքան էլ ժպտում,
Որքան ատում էայնքան էլ սիրում:

Մեղադրանքից ո՞վ է ցածրացել,
Իսկ ո՞վ է շահելկամ տանուլ տվել,
Թե մեղավոր եսներվիր ախ Աստված,
Թե տառապում եսընդունիր ցավդ,
Դիմացիրներիր,սիրիր...

Комментариев нет: