суббота, 8 декабря 2012 г.

Պարը մարդու կյանքում

Մինչ նյութս ներկայացնելը, մի փոքր պարի մասին:Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պարելը մարդուն հաղորդում է հսկայական դրական էներգիա:
Բացի այդ, պարը զգալիորեն լավացնում է նյութափոխանակությունը, սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը:
Բազմաթիվ հոգեբանների տեսանկյունից պարը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ում մոտ նկատվում է չափից դուրս վախի զգացողություն կամ անինքնավստահություն:
Բժիշկ-արվեստա-թերապեֆտների կարծիքով պարը ավելի լավ է բուժում հոգին, քան խոսքերը:Պարարվեստի գիտակներն փաստում են` պարը մի կախարդական աշխարհ է, ուր միաձուլված ճախրում է մարդու հոգին ու մարմինը: Իսկ այդ ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի նվիրյալ պարուսույց-մանկավարժները, որոնց ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ է, որ ազգային պարերը պահպանվում, ներկայացվում և փոխանցվում են սերնդից սերունդ:
  Ես սիրում եմ պարել: Այն ինձ լիցքեր է հաղորդում, բարձրացնում է տրամադրությունս: Համոզված եմ` չկա այնպիսի մարդ, որ կյանքում գոնե մեկ անգամ չի փորձել պարել: Ոմանք ամաչում են պարել այն պարզ պատճառով, որ լավ չեն պարում կամ պարել չգիտեն: Մոռացեք ձեր բարդույթների մասին: Պարեք: Պարեք ինչպես կարող եք: Եղեք ինքնատիպ, թելադրեք ուրիշներին ձեր իսկ կանոնները:
Պարը հոգու պահանջն է
Դժվար թե գտնվի մեկը, ով երբեք երաժշտության ներքո շարժվելու ցանկություն չի ունեցել։ Շատ մարդիկ չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքն առանց պարի։ Պարելը մեր հոգու խորքային պահանջներից եւ կյանքի շարժիչ ուժերից մեկն է:
Շարժվելու ցանկությունը մարդուն տրված է բնությունից:
Հին Հունաստանում պարը համարվում էր բուժող միջոց, որը կարգավորում էր հույզերը, հանում էր սթրեսը, լավացնում էր մարսողական պրոցեսը, դրական էր ազդում ախորժակի, սրտանոթային համակարգի վրա։ Աֆրիկական ցեղախմբերը պարի միջոցով ազատվում են բացասական ուժերից եւ դրանց ազդեցությունից։
Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր էտապի անբաժան ուղեկիցը։ Պարելու ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են դրա արտահայտման ձեւերը։ Մարդիկ սկսել են հետաքրքրվել ոչ միայն իրենց ազգային պարերով։ Բացատրությունը հետեւյալն է` քիչ շարժվելը, սթրեսը բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, իսկ պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլեւ արտահայտում իր զգացմունքները, ազատվում բացասական հույզերից, վատ տրամադրությունից, պարն ինքնարտահայտման միջոց է։
 
Այն մղումները, որոնք արթնանում են պարի ժամանակ, հիմնականում անգիտակցական են. դրանք ճնշված են կամ չեն դրսեւորվում առօրյա կյանքում` հասարակական նորմերի ազդեցությամբ։ Մի լավ պարելուց հետո մարդը լիցքաթափվում է, քանի որ ազատվում է կուտակված բացասական էներգիայից։ Պարը սեփական անձը ցուցադրելու միջոց է։ Այն ոչ խոսքային հաղորդակցման միջոց է։ Ռիթմիկ շարժումների միջոցով մարդը զգում, ընկալում է իր մարմինը, սկսում է հասկանալ դրա լեզուն, պարն օգնում է մարդուն ընկալել սեփական մարմինն ամբողջությամբ։
Պարելու շարժիչ ուժն այդ պրոցեսից հաճույք ստանալն է, որը հոգեֆիզիոլոգիական երեւույթ է։ Երբ մարդը շարժվում է, ուղեղը ստանում է դրական ազդակ, պարի ժամանակ մարդու օրգաննների բոլոր ռիթմերը համապատասխանեցվում են միմյանց, այսինքն` սկսում են հավասար ռիթմով աշխատել սրտի զարկերը, շնչառությունը, անոթներում արյան ճնշումը եւ այլն։ Բոլոր օրգան-համակարգերն սկսում են ենթարկվել միայն մեկ ռիթմի, որն էլ նպաստում է օրգանիզմից լարվածությունը դուրս բերելուն։
Պարի ժամանակ ակտիվանում են ուղեղի "քնած" բաժինները, համաչափ են սկսում աշխատել աջ եւ ձախ կիսագնդերը։ Ակտիվանում են զգայական համակարգերը, մարդն սկսում է միաժամանակ լսել երաժշտությունը, զգալ ռիթմն ու հետեւել իր շարժումներին, այս ընկալման շնորհիվ աշխարհն ավելի լայն է դառնում։
Կան զույգերով պարեր` պարահանդեսային, սպորտային, ազգային պարեր, որտեղ տղամարդը եւ կինը գտնվում են իրենց դերային իդեալական վիճակում։ Պարը հաճույք է պատճառում ոչ միայն պարողին, այլեւ դրտորդին, քանի որ այդ գեղեցիկ ու համաչափ շարժումները շոյում են աչքը։
 
Այսպիսով` պարն ազդում է մարդու հոգեկան աշխարհի վրա`

1. Դրական հուզեր է հաղորդում, բարձրացնում է տրամադրությունը
2. Բարձրացնում է օրգանիզմի տոնուսը
3. Նպաստում է սեփական մարմինը դրական ընկալելուն, բարձրացնում է ինքնագնահատականը, մարդը դառնում է ավելի ինքնավստահ, հավատում է սեփական ուժերին։
Խորհուրդներ
 
1. Եթե դուք ունեք վատ տրամադրություն եւ տանջվում եք բացասական հույզերից, ապա առանձնացեք, միացրեք ձեր սիրելի երաժշտությունը, փակեք ձեր աչքերը, փորձեք կտրվել արտաքին աշխարհի խնդիրներից ու սկսեք պարել։ Պարեք առանց կենտրոնանալու եւ վերահսկելու ձեր շարժումները, թույլ տվեք որ ձեր մարմինն ուղղորդի ձեզ։ Այս ամենը ձեզ հնարավորություն կտա ազատվելու բացասական լիցքերից եւ խնդիրներին մոտենալու բոլորովին այլ տեսանկյունից։
 
2. Եթե ձեզ անհանգստացնում է որեւէ խնդիր, կոնֆլիկտ կամ անհաջողություն, ապա այդ իրավիճակը պատկերացրեք ու վերապրեք պարի միջոցով։ Օր.` եթե բարկացել եք ինչ-որ մեկի վրա, ապա պատկերացրեք, որ դուք մարտիկ եք, պարեք մարտիկի նման, ով պատրաստ է մարտի։
 
3. Եթե կա հնարավորություն, ապա պարեք ձեր մտերիմներից որեւէ մեկի հետ։ Առաջին հերթին ավելի հետաքրքիր ու զվարճալի կլինի, երկրորդը` զույգով պարելու ժամանակ ծնվում են իրար հասկանալու եւ աջակցելու հույզեր։
Հիշե՛ք, պարով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, այն ոչ միայն մարմինն է երիտասարդացնում, այլեւ հոգին։ Պարե՛ք, պարը լավ տրամադրության, առողջության եւ ինքնավստահության լավագույն բաղադրատոմսերից մեկն է։
 
 
 
 
 
 
 
 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
 

 
 
 

 
 

Комментариев нет: