вторник, 4 декабря 2012 г.

Իսկ դու մտածիր թե կյանքը ինչ է

ԻՆՉ Է ԿՅԱՆՔԸ......
Կյանք.............այնքան շատ իմաստ ունի այս բառը: Կյանք ասելով մարդ պետք է հասկանա իր ծնված պահից մինչև այն ժամանակահատվածը, որը նա մինչ օրս ապրում է: Իր ապրած կյանքում նա պետք է շատ արարքներ սովորած լինի: Կյանքը որոշ մարդկանց համար դրախտ է, իսկ ոմանց համար դժողք:Կյանքը նման է աստիճանի՝ մի օր բարձրանում ես, մի օր էլ իջնում: Այսպիսի մի թևավոր խոսք կա ասում են <<ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒՑ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԻՐ, և ՄԻԳՈՒՑԵ ՏԵՍՆԵՍ ԸՆԿԵՐՆԵՐԻԴ ևՍ>>: Այսինքն այն ժամանակ, երբ դու բարձրանում էիր, մոռացել էիր ընկերներիդ մասին, և նրանց անգամ չէիր հիշում: Միշտ հիշիր կյանքը աստիճան է , շատ տանջանքներով բարձրանում ես և մի հիմար սխալի պատճառով միանգամից իջնում: Կյանքը խնդիր է և ոչ ոք չի կարող լուծել այդ խնդիրը: Այսպիսով մենք բոլորս էլ մի կյանք ենք ապրում, թողնում, հեռանում.......միայն պետք է լավ անուն թողնել, իսկ լավ անունն էլ բխում է կյանքիդ ընթացքում կատարած լավ գործերից: Լավ ապրեք և յուրաքանչյուր օրը, րոպեն, վայրկյանը, օգտագործեք միայն լավ արարքների համար: Կյանքը պատրաստել է անակնկալ, ապրենք և տեսնենք թե կյանքը մեզ համար ինչ անակնկալ է պատրաստել...................

Կյանքը մանրուքների վրա սպառելն անիմաստ է…Մի փորձիր լինել ուժեղ…Փորձիր լինել սիրված ու երջանիկ…
Թեև ապրածս էլ մի բան չէ
Ասում են մի կյանք է պետք ապրելու համար
Իսկ մեծանալու՞
Մեծանալու համար րոպեն էլ քիչ է
Վայրկյանն էլ անգամ այս դեպքում ոչինչ է
Թույլ տուր քեզ ստեն,խաբեն անդադար
Եվ թող հասկացնեն թե կյանքը ինչ է
Իսկ եթե կյանքը չգիտես թե ինչ է
Ուրեմն ապրածդ հաստատ ոչինչ է
Կապ չունի ինչքան է տարիքդ 17,25 թե՞ 30
Պարզապես ամեն-ամեն տարիքում
Պետք է իմանալ թե կյանքդ ինչ է

Ի՞նչ է կյանքը…

Այն հարցին, թե ի՞նչ է կյանքը, փորձել են պատասխանել բազմաթիվ հոգեբաններ, փիլիսոփաներ, հասարակ մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ ունի իր առանձնահատուկ դիրքորոշումն ու տեսակետը: Այս հոդվածում Ձեզ կներկայացնեմ կյանքի մասին իմ դիրքորոշումներն ու պատկերացումները, որոնք կմոտեցնեն մեզ հաջողությանը:
Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում: Հաճախ մարդիկ այդ խնդրի համար սխալ լուծումներ են գտնում, դրա համար էլ չեն ստանում ցանկալի արդյունքներ: Կյանքը հրաշալի գիրք է, որը մենք գրում ենք` կամա, թե ակամա: Սակայն գիրքը հնարավոր կլինի կարդալ միայն այն ժամանակ, երբ կավարտենք այն: Գիրքն ընթեռնելի կլինի մեր հաջորդների համար:
Գրեք Ձեր կյանքի գիրքն այնպես, որ այն ինչ-որ բան տա իր ընթերցողներին: Ձգտեք ապրել այնպես, որ երբ մարդիկ կարդան Ձեր կյանքի գիրքը, այնտեղ մի այնպիսի կարևոր բան գրված լինի, որ մնաք մարդկանց սրտերում և ինչ-որ բան տաք աշխարհին: Կյանքը խաղ է, որից չենք կարող հրաժարվել, քանի որ եթե ապրում ենք, ուրեմն արդեն խաղի մեջ ենք: Մնում է այն, թե մենք այդ խաղում կհաղթե՞նք, թե՞ ոչ:
Կյանքը քաղցր հեքիաթ է, որն ապրելով պետք է իրականություն դարձնել: Բոլոր մարդիկ իրենց երեխաներին փոքր ժամանակ պատմում են հեքիաթներ, չխոսելով իրական և ավելի հետաքրքիր հեքիաթի ՝ կյանքի մասին, որը մի խորհրդավոր ու զարմանալի ճամփորդություն է դեպի մարդկանց աշխարհ: Այո, անսահման տիեզերքը` լուսնի, արեգակի, աստղերի ու մոլորակների աշխարհն է, իսկ երկիրը՝ մարդկանց:
Ճանաչել կյանքը, նշանակում է ճանաչել մարդկանց, իսկ դա կարծում եմ, որ գրեթե անհնար է: Ինչպե՞ս կարող ենք ճանաչել այլ մարդկանց, երբ չգիտենք, թե ինչ կարող ենք սպասել ինքներս մեզանից: Կյանքում ոչինչ չի տրվում անվճար: Չէ՞ որ առույգ վիճակով զարթնելու համար՝ նախ պետք է քնել: Իմանալու համար՝ նախ պետք է սովորել: Կյանքը գաղտնիք է, որն ամբողջությամբ բացահայտելու համար անգամ մարդու ողջ կյանքը կարող է չբավականացնել:
Կյանքի հետաքրքրությունը հենց դրա մեջ է՝ ապրելով բացահայտել այն: Կյանքը մերթ հանդարտ, մերթ փոթորկուն ծով է, որում կամ լողում են, կամ խեղդվում: Ձգտեք կյանքում լողալ սովորել, որ չխեղդվեք: Այնուհետև փորձեք նավակ ունենալ (բարեկեցություն և ապահովություն): Վերջում, միշտ հիշեք, որ ինչպիսին էլ լինի կյանքը, ոչ թե ինքն է փոխում մեր ուղին, այլ մենք նրանը:

Ով կարող է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը։

 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: