четверг, 7 февраля 2013 г.

Դրախտից ուղարկված հրեշտակը


Ձեզ եմ ներկայացնում իմ հերթական գրառումս,որը անվանել եմ«դրախտից ուղարկված հրեշտակը»:
Չգիտեմ որքանով այն ձեզ դուր կգա, կամ ընդհակառակը դուր չի գա, սակայն շատ կուզեի կարդալ Ձեր կարծիքը մեկնաբանություններում:
 

how good it was that everyone had their guardian angels, and have always kept them from harm

...Ինչո՞ւ մարդիկ չեն թռչում թռչունների պես, որովհետև նրանք թևեր չունե՞ն... Ո՜չ, թևերը մարդուն վեր չեն հանի:
Ո՛չ, մարդիկ չեն կարող թռչել, թևեր ունենալը հատուկ է միայն ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ...
Իսկ հրեշտակներին մարդիկ չեն նկատում... Առօրյա մռայլության ու գորշության մեջ չեն նկատում նրանց լուսավոր դեմքերը, չեն նկատում ճերմակ-ճերմակ թևերը, որոնք նրանք փռում են իրենց սիրելի մարդու վրա ու պաշտպանում նրան չար հայացքներից...
Մենք մտածում ենք՝ նրանք մեզանից մեկն են, հասարակ, սովորական մեկը, հազարից մեկը... Իսկ նա ՍԻՐՈՒՄ է... Նա քեզ է տալիս իր կյանքի ամենաթանկը` իր ՍԵՐԸ, անմնացորդ, մաքուր, անսահման...
Մենք` ՄԱՐԴ կոչվող արարածներս, սովոր ենք մեր անսիրտ ու անհոգի արարքներով ու անտարբերությամբ սպանել դիմացինի սերը: Շատ ժամանակ մենք ինքներս էլ չենք գիտակցում դա, երևի կյանքն է մեղավոր (իսկ մեղավորը միշտ էլ կյանքն է...):

Դիտել օնլայն -- Իմ ընկերը հրեշտակ է

Ահա և այն.

21-րդ դար, մեծ քաղաք: Հարյուրավոր, հազարավոր մարդիկ են ամենօր քեզ շրջապատում: Դու անգամ պատկերացում չես կարող ունենալ, որ բազմամարդ տեղանքում կարող ես հանդպիպել Հրեշտակի: Ուսանողուհի աղջիկը դժվարությամբ է հավատում, որ դա իրականություն է: Հրեշտակ Սերաֆիմը շատ ջանքեր է թափում` ապացուցելու համար, որ հրեշտակներ գոյություն ունեն: Միայն թե նա մի բան հաշվի չէր առել, որ ընթացքում աղջիկը կարող է սիրահարվել: Իսկ արդյոք կարելի՞ է սիրել Հրեշտակի…

Դիտել Թրեյլերը


.  .  .

Դիտել օնլայն -- Իմ ընկերը հրեշտակ է (Мой парень -- ангел)

Բաի դիտում. . .



 как хорошо было,что всех были их ангелы хранители,и всегда хранили их от бед...


4 комментария:

Unknown комментирует...

shaaat em havanel ays grarum@...nuynisk huzvel em film@ diteluc. Bavakanin mtacelu arit tvec,miguce mezel en handipum hreshtakner bayc menk chenk tarberum mardkancic,shnorhakalutyun Safia jan dzer grarumner@ aynkan makrutyun unen,hangstutyuna talis dzer blog@ indz...es arden patkeracnum em inch bari axjik ek

Safia Pogosyan ❤ комментирует...

Վաաաայ Կարինե ջան,շնորհակալ եմ ձեր դրական խոսկերի համար...դուքել ինձ լավ լիցքեր եք  հաղորդում,մերսի շատ:

Unknown комментирует...

Lav kliner vor cankacac mard ir pahapan hreshtak@ unenar,ev amen tesak porcankic zerc paher... shat pozitivni film er:))

Safia Pogosyan ❤ комментирует...

Այո շատ լավ կլիներ որ այդպես լիներ«Հեքիաթային»կլիներ