среда, 13 февраля 2013 г.

Սիրիր որ«ԱՊՐԵՍ»և ապրիր որ «ՍԻՐԵՍ»

Սերը դա ուժ է,ձքողականություն:ինչպես ձգողական ուժը ֆիզիկական աշխարհում:ինչքանել քարը նետենք երկինք,երկիրը միևնույն է կձգի դեպի իրեն:Այդպես էլ   սերն է,ինչքան էլ փորձություններ որ չարաջանան,քո հարազատ քարը հեռու չի գնա և անպայման կվերադառնա...
Պետք է հասկանալ որ սերը զգացմունք է:
Պետք չէ սիրել լավ կամ վատ,կա մի նախադասություն«սիրում եմ ինչպես կարող եմ»: Ձեզ պետք է սիրել՞ սովորել,իսկ շնչել սովորել չէք՞ պատրաստվում,կամ սովորել ամուր կանգնել հողի վրա:
Սերը տանել չի կարողանում սուտը,դիմակները,սերը դա մաքուր ճիշտն է,Սիրո մեջ դու պետք է լինես այնպես ինչպես,որ դու կաս,դա մեծ մասի սխալն է,որ ձևանում են լավը,որ իրենց սիրեն,հաշվի չառնելով որ կեղծը սիրո առաջին թշնամին է:
Ցանկացաց մարդ ընդունակ է սիրել,չկա այդպիսի մի մեկը,ով դա չի կարող,եթե դուք դեռ չէք գտել ձեր սերը,դա չի նշանակում որ ձեր հետ մի բան այն չէ:Դուք ձեր ցանկացած կարգավիճակում կարող եք սիրել և արժանի եք դրան:խոչնդոտը միայն մեկն է,ձեր հարաբերությունը ինքներտ ձեր նկատմամբ:Դուք պետք չէ ձեզ փոխեք,հերիք է միայն ուշադրություն դարձնեք ինքներտ ձեզ,լսեք վերջապես ձեր սրտի ձայնին:Լսեք և կատարեք և կունենաք և սեր և երջանկություն:
Եվ վերջում, եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա պետք է լինի ձեզ համար ամենաթանկ մարդը: Նրա հետ պետք է անցնեն ձեր կյանքի լավագույն օրերը, նրա հետ պետք է կապված լինեն ձեր ամենավառ հիշողությունները, նրա կողքին դուք պետք է ձեզ զգաք ամենաերջանիկը և նրա մասին պետք է լինեն ձեր բոլոր մտքերը:
Այսօր փետրվարի 14-ն է: Կաթոլիկ աշխարհը նշում է Սբ.Վալենտինի օրը:
Սուրբ Վալենտինը համարվում է սիրո և սիրահարների հովանավորը: Հետևաբար այս օրը նշվում է, որպես սիրո օր: Փետրվարի 14-ին սիրահարները միմյանց սրտիկներ և սիրո խոստովանություններ են նվիրում:
Հայաստան ևս ներթափանցել է այս տոնը իր ավանդույթներով: Եվ հայերից շատ-շատերը նշում են սուրբ Վալենտինի օրը, չնայած նրան, որ հայերը ունեն իրենց սիրո հովանավորն ու սիրո օրը՝ Սուրբ Սարգիսը:
Ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանում նույնպես նշվի Սբ.Վալենտինի օրը, որպես սիրո օր, քանի որ մեզ հայերիս այժմ անչափ պակասում է սերը: Բայց կցանկանաի, որ յուրաքանչյուր մարդու համար սիրո օր լինի ամեն Աստծո օր:
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։
Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է… 
 III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ:
Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։
Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,
իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են:
Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին,Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։
Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։
Անկախ ամեն տեսակ սիրո տոնի գոյությունից` մի մոռացեք, որ սերը կարելի է և պետք է արտահայտել ամեն օր։ Դրանից միայն երջանկություն եք պարգևում և ինքներդ եք երջանկանում։
Ձեզ եմ ցանկանում ներկայացնել «Սիրո գաղտնիքները» տեսաֆիլմը, որը վստահ եմ կտա Ձեր շատ հարցերի պատասխանները:

Եվ հիշեք. Սերը դա ապրելու ցանկությունն է: Ով սեր չի ճաշակել` միևնույն է, թե նա չի ապրել…..

Комментариев нет: