среда, 21 ноября 2012 г.

Թևավոր խոսքեր...

Կարևոր լինելը լավ բան է, բայց լավ լինելն ավելի կարևոր է:
***
Ձախողումն ընդամենը գործը նորից` ավելի մտածված սկսելու հնարավորություն է:
Հենրի Ֆորդ
Աշխարհում չարիքը շատանում է,երբ բարի մարդիկ լռում են:
***
Երկու մնայուն արժեք կա, որոնցով կարող ենք օժտել մեր երեխաներին: Մեկն արմատներն են: Մյուսը`թևերը:
Հոդինգ Քարթեր
***
 
 
Մենք մեծ բաներ անել չենք կարող, փոխարենը կարող ենք փոքր բաներ անել մեծ սիրով:
Մայր Թերեզա
Վախկոտը չի կարող սիրել. Դա քաջերի մենաշնորհն է:
Մահաթմա Գանդի
***
Սիրո էությունն ազատությունն է, այն անհամատեղելի է հպատակվելու, վախի կամ խանդի հետ:
Պերսի Բիշի Շելլի
***
Ավելի լավ է սերն օգտակար գործով արտահայտել, քան սին գովաբանությամբ:
Դմիտրի Պիսարև
***
Իմ հերոսը,որին ես սիրում եմ ամբողջ հոգով…Ճշմարտությունն է:
Լ.Տոլստոյ
***
Մենք արդեն սովորել ենք թռչունների պես թռչել երկնքում, սովորել ենք նաև ձկների պես լողալ ծովերում: Հիմա մնում է սովորենք մարդու նման ապրել Երկրի վրա:
Երեք բան կա, որ չես կարող հետ վերադարձնել` արձակված նետը, չմտածված խոսքը և չօգտագործված հնարավորությունը:
***
Ես այս աշխարհի մի մասնիկն եմ ու եթե կարող եմ բարեփոխել իմ կյանքը, ուրեմն և` կարող եմ բարեփոխել այս աշխարհը, ուր ապրում եմ:
***
Ամենահարուստը աշխարհում դա քամին է : Մարդիք քամուն են շպրտում իրենց բառերը , սերը ու հույսերը...
***
Սերը դա լավագույնի ընտրությունը չէ , այլ այն միակի ընտրությունն է ով կարող է երջանկացնել քեզ...



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: