четверг, 22 ноября 2012 г.

Ասե՞լ , թե՞ ոչ

Ինչու՞ է այն ժամանակ, երբ տղան կամ աղջիկը ասում է "Դու ինձ դուր ես գալիս", ծնվում են հետևյալ մտքերը, որ ամեն բան դեպի վատը կգնա և հետզհետե կբաժանվենք: 

Ես կարծում եմ, որ այս երևույթը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը, ում ասում են այս խոսքերը, իրեն զգում է կարևոր, պետքական, առանձնահատուկ և որ այդ խոսքերն իրեն ասող մարդը "պատկանում է իրեն":
Եվ դա նշանակում է, որ կարելի է գնալ առաջ և չանհանգստանալ այն մասին, որ պետք է հոգատար լինել, օգնել, հաճոյախոսություններ անել, աջակցել և այսպես շարունակ:
Մեծ մասամբ լինում են նաև հակառակ դեպքեր, սակայն շատ հազվադեպ (այսինքն այս խոսքերը ասելուց(կամ լսելուց) հետո իրենց պահեն նույն կերպ և շարունակեն միմյանց հանդեպ հոգատար և ուշադիր լինել):
Եթե մարդը էգոիստ և ինքնահավան է, ապա կարող է դիմացինին օգտագործել միայն սեփական հաճույքների համար (որպես խաղալիք): 
Նշանակում է, որ զգացմունքների մասին պետք է լռել և չբարձրաձայնե՞լ: Ոչ, ուղղակի այդ ամենը շփման առաջին շրջանում պետք է ցույց տալ գործողությունների` ժեստերի միջոցով:
Այժմ խոսենք մի քանի ժեստերի մասին`
Շփման ընթացքում փորձեք ավելի մոտ լինել սիրելիին:
Խոսելիս բռնեք նրա ձեռքը, որպեսզի ավելի կարևորություն հաղորդեք ձեր ասածին և վստահություն ներշնչեք:
Ոչինչ ավելի անկեղծ չի կարող ասել դիմացինի զգացմունքների մասին, քան աչքերը: Հուզմունքի և տրամադրության փոփոխության դեպքում աչքերը մեծանում կամ փոքրանում են և այդ կերպ ձեզ պարզ կդառնա նրա զգացմունքների անկեղծությունը: 
Նայեք սիրահար զույգերին` նրանք խոսում են հայացքով, իրենց զգացմունքները արտահայտում են ձեռքերի միջոցով: Այս անձայն լեզուն հասկանում են միայն սիրահար զույգերը:
Կան այսպիսի վարկածներ`

Եթե տղան ցույց տա աղջկան, թե ինքը ավելի քիչ է սիրում նրան, ապա ավելի դուր կգա նրան:

Եթե աղջիկը ցույց տա, թե ավելի քիչ է սիրում տղային, ապա կգրավի նրա ուշադրությունը:

Փորձը ցույց է տալիս, որ այդ կերպ զույգերից մեկը մյուսի ոչ թե համակրանքին է արժանանում, այլ հիասթափության պատճառ է դառնում: Պետք չէ կամակորությամբ բարձրանալ սիրելիի աչքին, այլ ընդակառակը պետք է ցույց տալ ողջ սերն ու ջերմությունը, որպեսզի դիմացինի մոտ վստահության և փոխադարձ սեր և վստահության մթնոլորտ ստեղծվի: Իսկ անելով հակառակը կարող եք կորցնել սիրելիին: Նա կարող է խոր հիասթափություն ապրել և իր սերը փնտրել ուրիշի մեջ: Չնայած ասում են, որ սիրող սրտերը ոչինչ չի կարող բաժանել, սակայն հենց նրանց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ կարող է պատճառ դառնալ բաժանության և ընդհակառակը:

 
 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: