воскресенье, 25 ноября 2012 г.

Ինչպես ղեկավարել ապրումները


Օրվա ընթացքում մարդը տարբեր ապրումներ և էմոցիաներ է ունենում, դրանց մի մասը մենք կարողանում ենք կառավարել, իսկ մյոսւ մասը՝ ոչ։ Ինչպե՞ս ղեկավարել այնպիսի ապրումները, ինչպիսիք են, օրինակ, հիասթափությունը, էմոցիոնալ պոռթկումները:
Այդ րոպեներին շատ կարևոր է, որ որևէ մեկը կողքիդ լինի. ամենաառաջինը, ինչի կարիքը մարդն զգում է նման պահերին, սիրված լինելու ցանկությունն է։ Նա ուզում է, որ իրեն գրկեն ամուր ու սիրով լի։ Չէ՞ որ մարդու համար այդ պահերը հաղթահարելը բարդ է, այդ պահերին բառեր պետք չեն, պետք է մարդու կողքին լինել, մինչև էմոցիաները կհանդրտվեն:
Պետք է ուշադիր և առանց ընդհատելու լսել մարդուն, անկեղծ հետաքրքրվածություն ցույց տալ նրա խնդիրների նկատմամբ, մտնել նրա դրության մեջ: Շատ կարևոր է մարդուն արտահայտվելու հնարավորություն տալը, դա դուրս կբերի նրա էմոցիոնալ կուտակակումները։ Բայց էմոցիոնալ պոռթկումները գուցե կրկնվեն, պետք է շատ համբերատար լինել:
Մարդիկ հաճախ այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում ենք ֆիզիկական կապին, պետք է դիպչել մարդուն երբեմն, դա կարող է ավելի շատ օգնել, քան բառերը։ Կարելի է բռնել դիմացինի ձեռքը, շոյել գլուխը, ձեռքը դնել ուսին։ Այդ պահերին մարդն ամենաշատը հոգատարության, սիրո և ուշադրության կարիք է զգում: Պետք չէ ամաչել դիմացինին ջերմ վերաբերմունք ցույց տալուց. դա շատ մեծ ջանքեր չի պահանջում:
Նման իրավիճակներում գտնվող մարդիկ լարված են, ամեն վայրկյան պատրաստ պայթյունի։ Այդ պատճառով պետք զգուշությամբ ընտրել բառերը, որպեսզի հետագայում «հրաբուխ» չբռնկվի::
Մենք այդ պահերին շատ հաճախ ենք կրկնում «Քեզ պինդ պահիր», «Դա մանրուք է», «Հավաքի՛ր քեզ»: Այդ բառերը թողեք հետո՛. դրանք միայն մարդուն կստիպեն ամաչել իր իրավիճակից: Նա դրանք կընկալի այնպես, կարծես իր վարքը սահամաներից դուրս է եկել, և կփորձի իր խնդիրը ներս գցել, ինքնամփոփ դառնալ:
Այսպիսով, նման պահերին մարդուն օգնելու լավագույն միջոցը հանգիստ ու համբերատար նրան լսելն է, նրա հետ համաձայնվելն ու նրա դրության մեջ մտնելը. այդպես նա կամաց-կամաց կհանգստանա: Ոչ մի դեպքում չի կարելի անտարբեր լինել, չէ՞ որ դո՛ւք կարող էիք նրա տեղում լինել, ձեզ համար նույնպես դժվար կլիներ և դուք էլ կունենայիք օգնության կարիք այդ իրավիճակը հաղթահարելու համար:

Комментариев нет: