суббота, 24 ноября 2012 г.

Կյանքի պարզ ճշմարտություններ

 
1. Բա՛ց եղեք և ազա՛տ շփվեք մարդկանց հետ։ Մի՛ փորձեք ուրիշների մտքերը կարդալ, նման բանի մի՛ սպասեք նաև ուրիշներից։ Խուսափե՛ք երկիմաստությունից։
2. Հարգալի՛ց ու քաղաքավարի՛ եղեք։ Մի՛ ձգտեք բոլորին դուր գալ։ Ավելի լավ է կենտրոնանալ այն հարաբերությունների վրա, որոնք իսկապես կարևոր են։
3. Հո՛գ տարեք ձեր առողջության մասին։ Չափավո՛ր սնվեք ու քնեք։ Մի՛ անգանգստացեք դատարկ բաներից ու ճանճը փիղ մի՛ դարձրեք։
4. Ապրե՛ք ըստ միջոցների. գնե՛ք միայն այն, ինչ իսկապես ձեզ պետք է, իսկ այն, ինչ այլևս պետք չէ, դե՛ն գցեք, տվե՛ք ուրիշի կամ վաճառե՛ք։ Որոշակի գումա՛ր հետ գցեք. թող դա դառնա ձեր «անվտանգության բարձիկը»։
5. Ժամանակ ու ջանքեր մի՛ վատնեք նախանձի ու համեմատությունների վրա։ Դրանք ծախսե՛ք ձեր երազած կյանքը կառուցելու վրա։
6. Ձեզ ճի՛շտ մարդկանցով շրջապատեք։ Վարվեք այնպե՛ս, ինչպես ճիշտ եք գտնում, ձեր օգտին, բայց ոչ ի վնաս ուրիշների։
7. Խնայե՛ք ձեր ժամանակը։ Ժամանակի մի մասն օգտագործե՛ք ժամանակը խնայելու մեթոդներ ուսումնասիրելու համար։
8. Ալկոհոլ մի՛ օգտագործեք, երբ տրամադրություն չունեք. այն չի թեթևացնում. հիշե՛ք՝ խնդիրները չեն խեղդվում. դրանք լողալ գիտեն։
9. Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործեք ձեր կյանքը թեթևացնելու, այլ ոչ թե ժամանակն անտեղի վատնելու համար։
10. Անկե՛ղծ եղեք ձեր և շրջապատի հանդեպ, մի՛ ստեք. վաղ թե ուշ թակարդը կընկնեք։
11. Սիրելիներին հաճա՛խ ասեք, որ սիրում եք։
12. Ավելորդ բեռ մի՛ վերցրեք ո՛չ անձնական կյանքում, ո՛չ էլ ճամփորդելիս։
13. Կենտրոնացա՛ծ եղեք։ Արդյունավետությունը բարձրանում է, երբ միավոր ժամանակահատվածում միայն մեկ գործով եք զբաղված։
14. Մի՛ հետաձգեք։ Հավաքե՛ք ձեզնից հետո անմիջապես (սեղանը, աշխատանքի վայրը). այդպես ավելի հեշտ է։
15. Հաճա՛խ ժպտացեք, նույնիսկ անծանոթներին, ինչպես հայտնի երգում է ասվում. «Չէ՞ որ ժպիտը նավի դրոշակն է»։
16. Բա՛ց եղեք նոր մտքերի ու գաղափարների համար։
17. Սնվե՛ք միայն այն ժամանակ, երբ քաղցած եք. մի՛ չարաշահեք ուտելիքը սթրեսի ու ծուլության պահերին։
18. Ամեն ձեր օրվան մի փոքր ֆիզիկական ակտիվությո՛ւն ավելացրեք՝ զբոսանքներ, մարմնամարզություն։
19. Կաշվից դուրս մի՛ եկեք նրա համար, ինչ չեք կարող փոխել։ Կենտրոնացեք նրա վրա, ինչ ձեր ուժերի սահմաններում է։
20. Հիշեք կյանքի ձե՛ր առաջնահերթությունները ու դրանց համապատասխա՛ն գործեք։
 
21. Ձգտե՛ք իրականացնել ձեր երազանքները։ Կյանքը մի՛ վատնեք ուրիշի երազանքն իրականացնելու վրա։
22. Որքան էլ լավ կամ վատ լինի այս պահը, ամեն ինչ փոփոխական է։ Ընդունե՛ք այս պարզ ճշմարտությունը՝ ամեն ինչ անցողիկ է։
23. Մի՛ վախեցեք սխալվելուց։ Սովորե՛ք ձեր սխալներից ու առա՛ջ շարժվեք։ Իդեալական մարդիկ չեն լինում։
24. Եթե նույնիսկ ձեզ թվում է, թե 100% իրավացի եք, միշտ տե՛ղ թողեք մտքերի համար, թե ինչ-որ մեկի համար դա կարող է այդպես չլինել։
25. Կախարդական բառերը՝ շնորհակալ եմ և ներեցե՛ք, ակտուալ են բոլոր ժամանակների համար։ Կիրառե՛ք դրանք։
 
.  .  .
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Комментариев нет: