понедельник, 26 ноября 2012 г.

10 պոզիտիվ որոշում

Այս որոշումները կօգնեն ձեզ ձեր կյանքն ավելի իմաստավորված և վառ դարձնել։
1. Անհատականություն։ Դուք կարող եք ջանալ ինչ-որ բանում որևէ մեկին նման լինել, այն մեկին, որով հիանում եք։ Բայց մի՛ դարձեք որևէ մեկի կրկնօրինակը կամ ստվերը, պահպանե՛ք ձեր անհատականությունը։
2. Հոգևոր աշխարհընկալում։ Ուշադրությո՛ւն դարձրեք բնության գեղեցկությանը։ Գտեք ձեր ներքի՛ն գեղեցկությունը, հոգեկան խաղաղությունն ու ներդաշնակությունը։
3. Պոզիտի՛վ մտածեք։ Մտքերը նյութեղեն են, այդ պատճառով էլ կարևոր։ Եթե պոզիտիվ եք մտածում, դա ձեր կյանքը դեպի լավն է փոխում։
4. Մտածե՛ք ֆիզիկական առողջության մասին։ Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություննե՛ր կատարեք, օրինակ՝ շնչառական վարժություններն օգնում են առողջ պահել օրգանիզմը։
5. Առողջ սնունդ։ Ավելի շա՛տ ջուր խմեք, սա օգնում է օրգանիզմից դուրս հանել տոքսինները և պահպանել նրա բոլոր համակարգերի մաքրությունը։
6. Որոշումնե՛ր կայացրեք։ Քի՛չ մտածեք խնդիրների մասին, ավելի հաճա՛խ որոշումներ կայացրեք։ Դա վերաբերում է թե՛ այլ մարդկանց հետ ձեր հարաբերություններին, թե՛ տարբեր իրավիճակներին. այն ամենին, ինչ շրջապատում է ձեզ։
7. Սիրե՛ք ինքներդ ձեզ։ Նայե՛ք հայելուն ու ասեք, որ դուք իրավունք ունե՛ք անհատականություն լինելու։
8. Հագուստ։ Պետք չէ խստորեն հետևել նորաձևությանը. կրեք ա՛յն, ինչ ձեզ սազում է, ստեղծեք ձե՛ր ոճը։
9. Ինքնազարգացմա՛մբ զբաղվեք։ Ձեզ համար հոբբի՛ գտեք, մի զբաղմունք, որը ձեզ հոգեկան բավարարվածություն կպատճառի, և դրան որոշակի ժամանա՛կ հատկացրեք:
10. Ժպտացե՛ք։ Ինչ էլ տեղի ունենա, ժպիտո՛վ առաջ շարժվեք կյանքի ճանապարհով։

Комментариев нет: