понедельник, 5 апреля 2021 г.

Փորձե՞լ ես ժպտալ, երբ ահավոր տխուր ես։ Փորձի՛ր։ Ժպտա՛ ոչ միայն շուրթերով՝ ծամածռելով դեմքդ, այլ ողջ սրտով, հոգով, էությամբ։ Տեսնու՞մ ես, որ սիրտդ թպրտում է ուրախ տակտով, շուրջդ լցվում է գարնան բույրով, ամեն ինչ վերածվում է գույնզգույն երանգների՝ անգամ կեսգիշերը, որ գալիս է հանդարտեցնելու օրվա թոհուբուհից հետո մարդկանց սրտերը, մտքերն ու մարնինը։ Բայց հանկարծ ամպերի հետևից դուրս է գալիս լիալուսինը, որ իր շողերով շոյում է արթուն սիրահարների սրտերը...

         Ահա՛ և մենք, իրար ձեռք ձեռքի բռնած, զբոսնում ենք մեր սիրված այգում, իսկ մեր նստարանը լրացվում է մեր թեյի բաժակներից դուրս եկող գոլորշիով։ Աչքերդ փայլում են, իսկ գլուխդ հանգիստ դրել ես ուսիս։ Մերթընդմերթ գլուխդ վեր ես բարձրացնում նայում ինձ և ժպտում, բայց համբույրդ մեզ ստիպեց փակել աչքերը և վեր բարձրանալ դեպի աստղազարդ երկինք՝ հանգրվանելու լիալուսնին ու այնտեղից տեսնելու մեր՝ սիրո վրձնով կերտած աշխարհը, տնակը և մեզ։ Բայց մենք դեռ մեր առջև ունենք մի ողջ գիշեր, որ վայելենք իրար։ Դու ասես ծաղիկ լինես այն անառիկ վայրում աճող, որ ձգտեցի և հասա՝ զուտ վայելելու քո բույրը, շքեղ տեսքդ ու մեր միաձուլումը իրար։ Ա՜խ որքան էի սպասել այս մեկ վայրկյանին, անցել ժամանակի դաժան փորձությունների, դժվարությունների կատարելագործման միջով, որ ավելի ու ավելի քեզ սիրեմ։ Այս է իրական մեր սերը՝ երազը, հեքիաթն ու իրականը, երբ իրար ձուլեցինք։ Մենք կերտեցինք ուրիշը՝ ուրիշ կատարյալը՝ մեր սերը։
Ռ. Նաջարյան

Комментариев нет: