четверг, 6 декабря 2012 г.

Եսասիրությո՞ւն է արդյոք ինքդ քեզ սիրելը



Սիրել միայն իրեն, նշանակում է ատել ուրիշներին:
 
Ֆելիստե Ռոբեր Լամենե
 
Ենթադրվում է, որ ինչքան շատ է մարդը սիրում իրեն, այնքան քիչ է սիրում ուրիշներին, որ սերը սեփական անձի նկատմամբ նույնն է, ինչ «եսասիրությունը»:Երբ մարդը սիրում է իր ընտանիքի անդամներին, բայց չի զգում ոչինչ «օտարների» նկատմամբ, նրա մոտ դա դիտվում է որպես սիրելու անկարողության նշան է:
Սեփական կյանքում հաստատվելը, սեփական երջանկության հաստատելը, զարգացումը հիմնված են սիրելու ընդունակության վրա: Եթե անհատը ընդունակ է արդյունավետ սիրո, նա սիրում է նաև իրեն, եթե նա ընդունակ է սիրել միայն ուրիշներին, նա ընդունակ չէ սիրել ընդհանրապես:
 Եթե մարդը սիրում է շրջապատողներին և հոգ է տանում նրանց մասին, ապա նրա սերը իր հանդեպ ոչ մի կապ չունի եսասիրության հետ.
նրա համար շատ հեշտ է ու բնական սիրել ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին:
 Սիրո զգացումները քո և ուրիշների հանդեպ փոխկապված են: Ուրիշների հանդեպ սերը դառնում է հարուստ և լիարժեք, եթե մարդն իրեն սիրելու փորձ ունի, և հակառակը:
Եսասիրությունը և սերը սեփական անձի հանդեպ ոչ միայն նույնական չեն, այլև ավելին` հակադիր են: Եսասերը ավելի շուտ իրեն չափազանց քիչ է սիրում, քան չափազանց շատ, իրականում նա իրեն ատում է:
 Նա դժբախտ է և տենդագին ձգտում է քաղել կյանքից այն բարիքները, որոնց մուտքը նա ինքն է փակել: Թվում է, թե նա իր մասին չափազանց շատ է հոգում, բայց իրականում նա ընդամենը անհաջող փորձեր է անում լրացնելու իր «Ես»-ի հոգատարության պակասը: Ճիշտ է, որ եսասերն ընդունակ չէ ուրիշներին սիրելու, բայց նա ընդունակ չէ նաև իրեն սիրելու:
Երբ դուք սիրում եք ձեզ, ձեր ներքին աշխարհը լուսավորվում է, արտաքին աշխարն էլ, վարակվելով ձեր հոգու լույսից, դառնում է ավելի պայծառ ու հրաշալի:
Այնպես որ սիրե՛ք ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց…
 Եսասիրության վտանգը ոչ թե այն է, որ մարդն ինքն իրեն սիրում է, այլ այն, որ անհրաժեշտից ավելի է սիրում: Արիստոտել
 
 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

                                     
 
                                                                        

Комментариев нет: