четверг, 8 ноября 2012 г.

Երաժշտական գրականության ժամ

                                                 Ֆրեդերիկ Շոպեն

սրտիս կոմպոզիտորը . . .
 
Ֆրեդերիկ Շոպեն (լեհերեն Fryderyk Franciszek Chopin, 1810 մարտի 1[1] - 1849 հոկտեմբերի 17), լեհ կոմպոզիտոր։ Ծնվել է 1810 թվականին Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում։ Նա մեծ երաժիշտ և վիրտուոզ դաշնակահար էր, թեև չէր սիրում համերգներ տալ։
Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» մեծագույն վարպետներից մեկը: Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադաները, վալսերը բոլորի կողմից ճանաչված գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանը ասում էր․
Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների։
Նրա անունը պատկանում է այնպիսի տաղանդավոր երաժիշտների անվան շարքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին։
Շոպենի երաժշտության հրաշալի հատկություններից է նրա հասանելիությունը։ Այն կարծես հոսում է «սրտից դեպի սիրտ»։ Նա օժտված էր բացառիկ մեղեդայնության զգացումով։ Նրա երաժշտությունը բխում էր ինչպես գյուղական հին մեղեդիներից, այնպես էլ իր ժամանակակից քաղաքի երգից ու ռոմանսից։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ։
Շոպենը մի անգամ ասել է, որ իր երաժշտության ոգին մի բառով կարելի է արտահայտել Լեհերեն «Ժալ» բառով։
Աղբյուրներ և նշումներ
 Կյանքը. . .
 
Շոպենի հայրը ՝ Նիկոլայ Շոպենը, ֆռանսիացի էր, ով 1787 թվականին, 16 տարեկան հասակում գաղթել է Լոթարինգիայից։ 1774 թվականի ընթացքում նա ծառայել է Վարշավայի քաղաքային ոստիկանությունում՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Թեև Նիկոլայ Շոպենը գաղթել էր Ֆրանսիայից, նա իրեն ամբողջովին համարում էր լեհ։
Նիկոլայը , նաև, երեխաներին բարեկրթության դասեր էր տալիս։ Շոպենը զույգի երկրոդ երեխան էր և միակ որդին։(Ավագ երեխան՝ լուդվիկան պետք է լիներ մեծն երաժշտի դաշնամուրի առաջին ուսուցիչը և մի քանի տասնամյակ անց տեղափոխեր եղբոր սիրտը Փարիզ)։։Ըստ Շոպենի ՝ լեհական գրականագետների ասոցացիայի նախագահին ուղղված նամակի՝ վերջինս ծնվել է 1810 թվականի մարտի 1-ին Վարշավայից 46կմ հեռավորության վրա գտնվող Żelazowa Wola գյուղում։
Շոպենին մկրտել են 1810 թվականի ապրիլի 23-ին կիևրակի օրը ՝ Զատիկին, հենց այն եկեղեցում , որտեղ ամուսնացել են իր ծնողները։Լեհական մատենագրում նրա անունը գրված է լատիներեն և հնչում է այսպես․ "Ֆրիդերիկուս Ֆրանսիսկուս"։Նրա կնքահայրը Ֆրայդերիկ Սկարբեկն է եղել, իսկ վերջինիս որդին 1841 թվականին ամուսնացել է Ֆրեդերիկի եբեմնի հարսնացուի ՝ Մարիա Վոձնիսկայի հետ։
1810 թվականի հոկտեմբերին, երբ փոքրիկ ֆրեդերիկը ընդամենը 7 ամսական էր, Շոպենի ընտանիքը տեղափոխվում է Վարշավա։, քանի որ հայրը առաջարկ էր ստացել Վարշավայի վարժարանում(Warsaw Lyceum ) դասավանդել ֆրանսերեն։ Դպրոցը տեղակայված էր սաքսոնյան պալատում, և Շոպենի ընտանիքը ապրում էր պալատի գետնահարկում։1817 թվականին մեծն դուքս Կոնստանտինը ռազմական նպատակներով բռնագրավում է սաքսոնյան պալատը և դպրոցը տեղափոշում են Կազիմերց Պալատ։ Այստեղ ընտանիքին տրամադրում են ընդարձակ բնակարան, որը երկրորդ հարկում գտնվող առանձին բնակատեղի էր։ Շոպենը հաճախում է Վարշավայի ճեմարան 1823-1826 թթ․։ Շոպենի ընտանիքում բոլորն էլ օժտված թին երաժշտական ունակություններով։ Հայրը նվագում էր ֆլեյտա և ջութակ, մայրը ՝ դաշնամուր, ինչպես նաև դպրոց ինտերնատում մանկահասակ տղաներին դասավանում էր դաշնամուր։ Այսպիսով, Շոպենը, վաղ հասակից, հմտանում է երաժշտության ասպարեզում։
Շոպենի՝ դաշնամուրի առաջին պրոֆեսիոնալ ուսուցիչն է դառնում չեխիացի Wojciech Żywny-ն(1816-1812)։ Չնայած շուտով տղան գերազանցում է իր ուսուցչին՝ հետագայում նա շատ բարձր է գնահատում իր ուսուցչի աշխատանքը։ 7-ամյա "փքրիկ Շոպենը" սկսում է համերգներ տալ, որոնք, շուտով, արժանիորեն համեմատվւմ են Մոցարտի և Բեթհովենի հետ։ Նույն տարում 7-ամյա տղան ստեղծագործում է 2 պոլոնեզներ՝ սոլ մինորում և սի բեմոլ մաժորում։ Նրա ստեղծագործությունները գերազանցում էին նույնիսկ Վարշավայի ամենահայտնի երաժիշտների ստեղծագործություններին։ Այս ժամանականակաշրջանում էլ Շոպենը ելույթ է ունենում Ռուսաստանի Ցար Ալեքսանդր առաջինի մոտ։Այդ տարիներին Շոպենին հրավիրում են նաև ելույթ ունենալ Ռուսական լեհաստանի ղեկավարի որդու ՝ մեծն Կոնստանտին դուքսի հետ։
1820-ականների , երբ պատանի Շոպենը հաճախում էր Վարշավայի վարժարան LyceumIn և Վարշավայի կոնսերվատորիա, ամեն ամառային արձակուրդ անց էր կացնում Վարշավայից դուրս՝ Szafarnia-ում, Duszniki-ում,Pomerania-ում և Sannikithe-ում։

Կրթություն. . .

Մինչև 13 տարեկանը, Շոպենը կրթություն է ստացել տան պայմաններում։ Այնուհետև, 1823 թվականին, տեղափոխվել է Վարշավայի վարժարան՝ միաժամանակ շարունակելով դաշնամուրային դասընթացները Ժիվնիի մոտ։ 1825 թվականին նա ,Իգնաց Մոշելեցի ստեղծագործությունը կատարելիս, պարզապես , ցնցեց հանրությանը իր իմպրովիզացիաներով և արժանացավ «Վարշավայի լավագույն Դաշնակահար»-ի կոչմանը։ 1826 թվականի աշնանը Շոպենը սկսեց երեքամյա դասընթացների կուրսը Սիլեզիացի կոմպոզիտոր ժոզեֆ Էլսների մոտ Վարշավայի Կոնսերվատորիայում։ Շոպենը առաջին անգամ Էլսների հետ հանդիպել է դեռևս 1823 թվականին։ Վերջինս օգնել է իր խորհուրդներով նրան, իսկ 1826 թվականից Շոպենը պաշտոնապես սկսել է Էսների հետ ուսումնասիրել երաժշտության տեսություն,կոմպոզիցիա։ Տարեվերջին Էլսները արդեն խոսում էր Շոպենի «չտեսնված տաղանդի» և «երաժշտական հանճարի» մասին։ Էլսները ավելի շատ վերահսկել է , քան ուղղորդել կամ իր ազդեցությունն է թողել Շոպենի փթթող տաղանդի զարգացման վրա։ Էլսները սկզբունքորեն չէր ուզում տղային դնել "նեղ, ակադեմիական և վաղուց հնացած" կաղապարների մեջ, այլ ուզում էր , որ արտրստը հասունանա «իր սեփական բնության կանոններով»։1827 թվականից Շոպենների ընտանիքը տեղափոշվում է Վարշավայի Կրասինսկի պալատի հարավային կցակառույցում(այժմ՝ Վարշավայի կերպարվեստի ակադեմիա)։
Chopin Nocture Op.9 No.2
Ինքը Շոպենը երբեք թեմատիկ վերնագրեր չի կցել իր գործերին, ոյլ դրանք առանձնացրել է ըստ ժանրերի և համարների։Այնուամենայնիվ, իր ստեղծագործությունների ոգեշնչման աղբյուր են հանդիսացել իր իսկ կյանքի զգայական և հուզական ապրումները։Այդպիսի ոգեշնչումներից առաջինը եղել է Վարշավայի կոնսերվատորիայի գեղեցիկ երգչուհին՝ Կոնստանցիա Գլադովսկան։ Իր արտրստական ոգին հարստացել է նաև ընկերներից։
 
Chopin Nocture Op.27 No.2

 

Պատանեկություն

1828 թվականի սեպտեմբերին , տասնութամյա Շոպենը , իր ընկերոջ` կենդանաբան Ֆելիքս Ժարոչկի ղեկավարած ընկերության հետ մեկնեց երկարաժամկետ ճանապարհորդության:Այդ ժամանակ, Ֆելիքսը ծրագրել էր մասնակցել Բեռլինի` գիտական համաժողովին: Այնտեղ , Շոպենը ներկա եղավ մի քանի ոչ այդքան հայտնի օպերաների, որոնց դիրիրժորը Գասպարե Սպոնտինին էր, մասնակցեց մի քանի համերգների և հանդիպեց Քառլ Ֆրիդրիխի, Քելիքս Մենդելսոնի և այլ հայտնիների հետ: Վերադարձին Շոպենը հյուրընկալվեց արքայազն Անտոնի Ռաձիվիլի` Պոզանի դքսության ղեկավարի մոտ, ով կոմպոզիտոր և ջութակահար էր: Արքայազնի և իր դաշնակահարուհի աղջկա` Վանդայի համար դաշնամուրի և ջութակի երաժշտություններ գրեց: (Introduction and Polonaise brillante in C major for cello and piano) Վերադառնալով 1829 թվականին Վարշավա` Շոպենը սկսեց ունկնդրել Նիկոլո Պագանինիի և ծանոթացավ դաշնակահար գերմանացի Յոհան Նեպոմուկ Հյումելի հետ գործերին: Երեք տարի անց` ավարտելով ուսումը Վարշավայի կոնսերվատորիայում, Շոպենը փայլուն ելույթ ունեցավ Վիենայում: Նա տվեց դաշնամուրային համերգներ և մեծ ընդունելության արժանացավ: 1829 թվականի դեկտեմբերին հաջորդեց համերգ` Վարշավայի Առևտրականների Ակումբում:Այս շրջանում էլ նա սկսեց գրել իր Էտիուդները: Շոպենի ունեցած հաջողությունները որպես կոմպոզիտոր և որպես կատարող իր առջև բացեցին դռները դեպի արևմտյան Եվրոպա, իսկ 1830 թվականի նոյեմբերին ուղևորվեց Ավստրիա` նպատակ ունենալով այնուհետև ուղևորվել Իտալիա:Ավելի ուշ այդ ամսին Վարշավայում ծագեց Նոյեմբերյան ապստամբությունը, և իր ընկեր ու ուղեկցող Տիտուս Վոյցիչովսկին վերադարձավ լեհաստան ` զինվորագրվելու:Մենակ մնալով Վարշավայում ` Շոպենն ընկնում է հոգևոր ճգնաժամի մեջ:Սգալով Լեհաստանի ողբալի վիճակը, և , որ Ֆրանսիան ոչ մի կերպ օգնություն չի տրամադրում ` Շոպենը գրում է «Հեղափոխական Էտիուդ»ը Սի մինորում:
 
Chopin nocture op. posthum
 
 

Վերջին տարիները

Շոպենի փառքը որպես վիրտուոզ կատարող , ինչպես և իր աշակերտներինը , նվազումմ էր: 1848 թվականին նա տվեց իր ` Փարիզի վերջին համերգը:1848 թվականին , երբ Փարիզում հեղափոծությունը արդեն սկսում էր, նա մեկնեց Լոնդոն, որտեղ մասնակցեց մի քանի համերգների և մասնակցեց մի շաք ընդունելությունների: Վելի ուշ ` ամռանը , Ջեին Ստիրլինգը` Շոպենի աշակերտուհին և քարտուղարուհին , նրան հրավիրում է Շոտլանդիա, որտեղ նա պետք է ապրեր Ջեինի ծնողների կալվածքում: Ամենուր, նույնիս ամբողջ աշխարհում, լուրեր էին պտտվում, որ նրանք շուտով կհայտարարեն իրենց նշանադրության մասին: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Շոպենը ոչ մի զգացմունք չէր տածում Ջեինի նկատմամբ: Էդինբուրգ կատարած այց ժամանակ նա նաև հյուրընկալվեց և որոշ ժամանակ բուժվեց լեհ բժիշկ Adam Łyszczyńsk-ու մոտ: Այդ ընթացքում, շոպենը այնքան տկար էր, որ, անգամ, աստիճաններ իջնել-բարձրանալ օգնում էին բժիշկն ու իր օգնականը:Էդինբուրգում Շոպենը ընդհամնեը մեկ համերգ տվեց: 1848 թվականի հոկտեմբերին նա իր վերջին կամքի ու կտակի մասին գրեց Wojciech Grzymała-ին.
-.....մի վերջին խնդրանք, եթե ես մահանամ: Այժմ նա մտքերով իր մոր ու քույրերի հետ էր, հիշում էր անցյալը ու նվագում էր իր ազգային երաժշտությունը Շոտլանդական ցուրտ երեկոներին: Շոպենի վերջին ելույթը կայացավ 1848 թվականի նոյեմբերի 16-ին Լոնդոնի Գիլդհոլի համերգասրահում: Նա համերգի հասույթը փոխանցեց լեհ փախստականների ֆոնդին:Շոպենի ելույթը մեծագույն սխալ էր , քանի որ այդտեղ հավաքվածներին ավելի շատ հետաքրքրում էին պարերն ու հուրասիրությունը , քան Շոպենի անթերի նվագը, որի համար նա մեծ ուժեր ու եռանդ էր ծախսել:Նոյեմբերի վերջին Շոպենը վերադարձավ Փարիզ:Ողջ ձմեռ նա տառապեց անբուժելի հիվանդության ձեռը:Բաըց , չնայած այս ամենին , նա դեռ շարունակում էր այցելել իր ընկերներին ու վատառողջ Adam Mickiewicz-ին: ՆԱ այլրս ի վիճակի չէր դասավանդել, սակայն անդադար ձգտում էր ստեղծագործել: Նա փող չուներ անգամ հոգալու իր մինիմալ կարիքները և , որ վճարեր բժիշկներին: Նա ստիպված եղավ վաճառել իր թանկարժեք կահույքը և այլ իրեր:
 
Chopin nocturne in F minor Op.55 No.1


 

Երաժշտություն

Շոպենի ստեղծագործությունների մեծ մասը գրված են դաշնամուրի համար։ Պահպանված բոլոր վեց ստեղծագործությունները ներկայացնում են դաշնամուրը այս կամ այն տեսանկյունից։ Հեշտ չէ Շոպենի ստեղծագործությունները ներկայացնել մի քանի խոսքով։ Խոսելով Շոպենի սի բեմոլ մաժորում գրված սոնատի մասին՝ Ռոբերտ Շումանը ասել է. -Նա ստեղծագործությունը սկսում և ավրտում է այսպես․ աններդաշնակությամբ, աններդաշնակությունով և աններդաշնակորեն։ Ֆերենց Լիստը, Շոպենի կյանքին նվիրված գրքի շնորհանդեսին նրան անվանել է մեղմ, նուրբ և ներդաշնակ երաժիշտ: Շոպենի ոճին նվիրված առաջին ստույգ ուսումնասիրությունները կատարել է Ֆ. Պ. Լորենցինը 1861 թվականին իր ` Die Harmonik der Neuzeit գրքում: Լորենցին հայտարարել է , որ <<Շոպենը պատմության և կյանքի թատերաբեմում երբևէ ոտք դրած ամենահանճարեղ էակն է, նա այն միակն է, ով երբեք չի սպառվի: Շոպենը մինչ այժմ հանդիպած երաժշտագետներից ամենամեծն է >>: Ըստ Թեդ Սզուլկի` Շոպենի ստեղծագործություններում , ավելի շատ, կարևոր են նյուանսներն ու ընդգծված խորքայինությունը, քան լոկ վիրտուոզությունը; Վլադիմիր ՀորովիչըՇոպենին համարել է <<միակ իսկապես մեծագույն կոմպոզիտոր>>: |Շոպենի` դաշնամուրային ստեղծագործությունները պարունակում են ռիթմիկ անզուգական նրբերանգներ (մասնավորապես ռուբատոների առկայությունը), քրոմատիզմներ և այլն:Այս խառնուրդն էլ, երաժշտության և հարմոնիայի մեջ, առաջացնում է ձայնային նրբերանգներ: Նա նոր ձևով մոտեցավ նոկտյուրնի ժանրին և այն հասցրեց կատարելության:Շոպենի քսանմեկ նոկտյուրներից երեքը հրատարակվեցին իր մահից հետո, 1849 թվականին ` հակառակ իր կամքին: Նա , նաև,հայտնի պարատեսակներին ` լեհական մազուրկային և վիեննական վալսին հաղորդեց երաժշտականության և արտահայտման մի շարք ձևեր: Շոպենի մազուրկաների հիմքում ընկած էր լեհական ազգային պարը, սակայն դրանք հարմար են թե համերգասրահեներում հնչեցնելու համար, թե պարելու համար:Շոպենի ազգասիրությունը հետագայում ոգեշնչման աղբյուր հանդիսացավ շատ կոմպոզիտորների համար, հատկապես արևելյան եվրոպացիների համար: Նա առաջին կոմպոզիտորներից էր, որ արտահայտեց իր սերը դեպի հայրենիքը երաժշտության միջոցով:Ավելին, նա առաջինն էր , ով վերցրեց ազգային երաժշտությունը և այն մշակեց այնպես , որ այլաղգիների համար մատչելի լինի ` ստեղծելով երաժշտական նոր ժանր:
Շոպենը առաջինն էր, ովբալադները և սկերցոները գրեց որպես առանձին ստեղծագործություններ:Նա , նաև, վերցրեց Բախի պրելուդիաներց և ֆուգուներից օրինակներ` ստեղծելով պրելուդիաների իր առանձին ժանրը:Շոպենը վերահայտնագործեց էտիուդների ժանրը
Chopin vals si minor Op.69 No.2
 
 

և Վերջում Frederic chopin весенний вальс ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆՔ

 
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Google ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: 

Комментариев нет: