понедельник, 5 апреля 2021 г.

Փորձե՞լ ես ժպտալ, երբ ահավոր տխուր ես։ Փորձի՛ր։ Ժպտա՛ ոչ միայն շուրթերով՝ ծամածռելով դեմքդ, այլ ողջ սրտով, հոգով, էությամբ։ Տեսնու՞մ ես, որ սիրտդ թպրտում է ուրախ տակտով, շուրջդ լցվում է գարնան բույրով, ամեն ինչ վերածվում է գույնզգույն երանգների՝ անգամ կեսգիշերը, որ գալիս է հանդարտեցնելու օրվա թոհուբուհից հետո մարդկանց սրտերը, մտքերն ու մարնինը։ Բայց հանկարծ ամպերի հետևից դուրս է գալիս լիալուսինը, որ իր շողերով շոյում է արթուն սիրահարների սրտերը...

         Ահա՛ և մենք, իրար ձեռք ձեռքի բռնած, զբոսնում ենք մեր սիրված այգում, իսկ մեր նստարանը լրացվում է մեր թեյի բաժակներից դուրս եկող գոլորշիով։ Աչքերդ փայլում են, իսկ գլուխդ հանգիստ դրել ես ուսիս։ Մերթընդմերթ գլուխդ վեր ես բարձրացնում նայում ինձ և ժպտում, բայց համբույրդ մեզ ստիպեց փակել աչքերը և վեր բարձրանալ դեպի աստղազարդ երկինք՝ հանգրվանելու լիալուսնին ու այնտեղից տեսնելու մեր՝ սիրո վրձնով կերտած աշխարհը, տնակը և մեզ։ Բայց մենք դեռ մեր առջև ունենք մի ողջ գիշեր, որ վայելենք իրար։ Դու ասես ծաղիկ լինես այն անառիկ վայրում աճող, որ ձգտեցի և հասա՝ զուտ վայելելու քո բույրը, շքեղ տեսքդ ու մեր միաձուլումը իրար։ Ա՜խ որքան էի սպասել այս մեկ վայրկյանին, անցել ժամանակի դաժան փորձությունների, դժվարությունների կատարելագործման միջով, որ ավելի ու ավելի քեզ սիրեմ։ Այս է իրական մեր սերը՝ երազը, հեքիաթն ու իրականը, երբ իրար ձուլեցինք։ Մենք կերտեցինք ուրիշը՝ ուրիշ կատարյալը՝ մեր սերը։
Ռ. Նաջարյան

понедельник, 30 марта 2020 г.

                         

             Թող որ այս գիշեր հրաշք կատարվի,
                         Ինչքան հիվանդ կա թող ոտքի կանգնի,
             Ինչքան փակ դուռ կա,թող որ շուտ բացվի,
                         Ամեն մի մութ տեղ,թող լուսավորվի,
             Թող ամեն սոված էլ քաղց չտեսնի,
                         Ամեն մի անտուն իր տունը գտնի,
             Եվ ամեն թռչուն իր բույնը ճարի,
                         Ամեն սիրող սիրտ իր սերը սիրի,
             Ամեն երեխա իր մոր կաթն ուտի,
                         Ամեն մի ջահել ծերերին հարգի,
             Իսկ ամեն ջահել մուրազին հասնի,
                         Ոչ ոք թող կյանքում դառը չլացի,
             Իսկ լացը թող միշտ ծիծաղից լինի...
                         Եվ աշխարհն էլ թող միշտ խաղաղ լինի!!!

        

вторник, 24 марта 2020 г.

Օրվա աֆորիզմը


Մենակությունից ես չեմ ձանձրանում,
Մարդկային կեղտի ավելցուկից եմ
Դժգոհում հաճախ
Որ սահման չունի,
Որ անառողջ է մարդն իր գոյությամբ:

Ես երջանիկ եմ արևի շողով
Երկնի կապույտովաստղերի փայլով
Արևածագովանձրևի դողովբնության շնչով,
Ժամանակ կոչված՝ անժամանակով:

Եվ ինչու՞ տխրել քեզ բաժին հասածքո միակ բախտից,
Եթե աշխարհում այն եզակի է և քոնն է միայն,
Թե որ վերջին միայնակ հույսս մենակ էլ մնա,
Ես հավատում եմդու ինձ երբեկ չես մոռանա:

Որքան ցավից գոռում է հոգիս
Այնքան ուժգին է պայքարում,
Որքան տխրում էայնքան էլ ժպտում,
Որքան ատում էայնքան էլ սիրում:

Մեղադրանքից ո՞վ է ցածրացել,
Իսկ ո՞վ է շահելկամ տանուլ տվել,
Թե մեղավոր եսներվիր ախ Աստված,
Թե տառապում եսընդունիր ցավդ,
Դիմացիրներիր,սիրիր...

четверг, 4 июля 2013 г.

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Կարծում եք սիրո մասին՞ պետք է մենախոսեմ։ Սեր, որն այնքան տարբեր է ու անկայուն։ Սերը չէ՞, որ տիրակալին թշվառ կդարձնի, իսկ թշվառականին աշխարհի տերը։ Եվ կամ սերը չէ՞, որ… ոչ՛… չէի ցանկանա խոսել մի բանի մասին, որ ինքս էլ չգիտեմ։ Սե՜ր վերջապես ինչ՞ է սերը, ով՞ կարող է ասել, դու՞, գուցե դու՞, խոսիր խնդրեմ, ուշադիր կլսեմ։ Փաստորեն սերը երկնային պարգև է, հրաշք. տրված է մեզ գերագույն հաճույք ստանալու և պարգևելու համար։ Առանց սիրո մարդ չի ծնվի, ծաղիկ չի ծաղկի, առանց սիրո արևը չի ծագի և մայր չի մտնի։ Լուսինն էլ քնքուշ, չի դառնա Բեթհովենի Լուսնի սոնատ։ Սերը փոխզիջումների, վստահության և վերջապես երջանկություն պարգևող էներգյա է։ 
Բարի… իսկ դուք երբևէ ապրե՞լ եք, այն ինչի մասին հիմա խոսեցիք. ոչ՞… իսկ վորտեղի՞ց գիտեք, ա՜ կարդացել եք գրքերու՞մ։ Եվ իրոք ինչքան պոետների մուսան է եղել «ՍԵՐԸ»ը։ Սևակ, Տերյան, Չարենց, Դուրյան ու Մեծարենց։ 
Դուք է՞լ եք ցանկանում ինչ որ բան ավելացնել, 
Արտահայտվեք խնդրեմ։
Ին՞չ, ինչեր եմ լսում։
Այն տառապա՞նք է, գիշատի՞չ… խժռում է գիտակցությունը, պատառ–պատառ է անում հոգիտ, թողնելով միայն մի զգայարան, որով կարողանաս տառապել։
Նա դավաճան է, բռնապետ, լքում ու հեռանում է, հետո կարոտ, թախիծ, անբացատրելի մի զգացում, որը քրքրում է ներսից ու արտաքնից։
Աստված իմ ինչ ահավոր է։
Իսկ դուք ասում եք Շեքսպիրի «Ռոմեո ու Ջուլիետի» մասի՞ն, որի սիրո պատմությունը դարձավ աշխարհում, հավերժական սիրո խորհրդանիշը։ Այո համամիտ եմ, բայց այստեղ կա նաև մի մեծ բայց։ Չէ՞, որ նրանք վաելեցին արգելված սիրո անուշահամ պտուղները միայն, որը չհասունացավ ու չնեխեց։ Նրանք չհասցրեցին ճաշակել հիասթափություն, ատելություն կամ անտարբերություն։ Ցավոք այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Այնպես որ հաշտվեք վերջապես տիկնայք՛ և պարոնայք՛, ապրեք ու սիրեք, սիրեք ու սիրվեք։ Վաելեք սիրո պտուղներն իր տարբեր համերով։ 
Միայն հիշեք, որ սերը հիասքանչ է, մի վարանեք համտեսել այն։ Նաև հիշեք, որ սերը խախտում է սևի ու սպիտակի սահմանագիծը։
ԻՍԿ ԴՈՒՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ԴՐԱՆ…

Հեղինակ՝ Նելլի Սահակյան

четверг, 7 марта 2013 г.

Մայրիկի սիրտը. . .

Неземная фотосессия для будущей мамы от Ester Louise
Մարտի 8-ի կապակցությամբ,նյութս նվիրված է բոլոր մայրերին...հանձինս իմ մայրիկին՝Նելլիին:
Մայրիկ իմ երկրային հրեշտակ,իմ պահապան ես սիրում եմ քեզ:Դու ինձ համար մի աշխարհ ես,որից ես չեմ ուզում հերանալ,դու ինձ համար մի երազ ես,որից ես չեմ ուզում արդնանալ:Ինձ կյանք պարգևողն ես,որի համար շնորհակալ եմ,քո շնորհիվ մայրիկ արև տեսա,տեսա լուսին ու աստղեր,մի թե ավելի գեղեցիկ բան կա,քան մեր կյանքը,որ ապրում ենք:Իմ սիրելի մայրիկ,իմ հարազատ,իմ ամենաթանգը այս աշխարհում:
Մայրիկ...ինչ որ վերաբերվում է մայրիկին,միշտ լցված է սիրով:Ոչինչ չի համեմատվի,մայրական սիրո ուժգնությանը,բայց այնքան հաճախ մենք չենք հասկանում դա:
Սակայն բոլորին հայտնի է որ,այս աշխարհում չկա ավելի հարազատ մեկը,քան ՄԱՅՐԸ:Առաջին րօպեներից սկսած,մեր կյանքում,մենք շրջապայված ենք-ջերմությամբ և հոգատարությամբ:Մենք վստահում ենք մեր գաղտնիքները,և ամբողջությամբ վստահ ենք,որ մեզ կհասկանան և կաջակցեն:
 Ամբողջ մարդկության մեջ,չկա ինձ համար ավելի լավը քան«դու մամ ջան»:Նրա բարի սիրտը երբեք չի հրաժարվի օգնել ինձ:Նա նիշտ իմ կոխքն է և օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն:
Ես ուզում եմ մի փոքր պատմել իմ մայրիկից-երբ ես փոքր էի,դեռ չէի կարողանում խոսել,նա հասկանոիմ եր ինձ առանց խոսկ,կռահում եր իմ ցանկությունները և ցավը,մայրս սովորեցրեց ինձ խոսել,քայլել,տարբերել բարին չարից:
Մայրս երգել է ինձ համար,առաջին օրօրոցային երգը,պատմել է առաջին հեքիաթը,նրա աչքերում տեսա գեղեցկությունը գարնանային ծաղկի:Նրա հետ զգացել եմ ուրախությունը կյանքի:Մամ.....դա առաջին բառն եր,որ ես արտահայտել եմ, գիտակցելով,նրան եմ դիմել:Ինչ կատարվել է շուրջս,կատարվել է,նրա ներկայությամբ:
Նա ինձ համար ոչ միայն հարազատ է,այլ իմ ընկերն է: Ցանկացած մայր,բացի մայր լինելուց,նաև կին է,նրանք ունեն իրենց երազանքները,իրենց պլանները այս կյանքում,մենք պետկ է դա հաշվի առնենք,ուրախանանք նրանց հաջողություններով:
Պետք է աջակցենք նրանց,չէ որ մի ժամանակ նրանք իրենց ամբողջ տաքությունը մեզ են փոխանցել:Կգա մի ժամանակ,որ մենք ինքներս պետք է հոգ տանենք մեր ծնողների մասին:Նրանց բարի սրտերը,մեր հոգատարության կարիգը ունեն:
Այդ պատճառով,մենք պետք է աշխատենք մեզ վրա,որպեսզի արդարացնենք մեր ծնողների սպասելիքները,որ դառնանք այնպիսին ինչպիսին կուզենաին տեսնել մեզ մեր մայրերը,չէ որ նրանք մի ամբողջ կյանք են ապրել,որպեսզի դաստիրակեն մեզ:
և վերջապես ինչպիսին է նա.... իմ մայրը-կարող եմ հազարավոր բառեր գտնել,«ամենա նուրբ և քնքուշ,գեղեցիկ ե կանացի»,բայց դժվար թե այդ բառերը կարող են տալ այն ջերմությունը,որը իմ սրտում է,որը ես զգում եմ նրա հանդեպ:
«Բարի,քնքուշ,նուրբ,գեղեցիկ,հպարտ»և էլի էլի էլի... և այդ բոլորը միասին,միաժամանակ:և Ամեն անգամ նա յուրովի է,տարբեր և դրա հետ մեկ տեղ ամենա թանկը:Երևի թե ես կարող էի անվերջ պատմել նրա մասին,բայց ուզում եմ եզրափակել նյութս, հայտնի տողերով...-
Пусть всегда будет солнце!

Пусть всегда будет небо!
Пусть всегда будет Мама…Моя Мама… и пусть она всегда будет со мной.
և քանի որ այսօր (մարտի 8)-է առիթից կօգտվեմ և կշնորհավորեմ բոլոր մայրերին...
չէ որ նրանց սրտերը,մեզ համար է բաբախում...«Մամ ջան շնորհավորում եմ,այս տոնը քոնն է, եղիր միշտ այտպես հմայիչ ու գեղեցիկ,քեզ շատ սիրում եմ...»
Շնորհավորում եմ բոլոր(բոլորի) մայրերին ու երիտասարդ օրիօրդներին մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
Թող մայրական սրտի ջերմությունը , կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը հավերժ ձեր ուղեկիցը լինեն:
Հավերժ մատղաշ վարդի նման ամեն աստծո օր բացվեք արևի հետ ու ձեր հմայք ու «բույրը» տարածեք աշխարհով:
.  .  .
Այս հոլովակը,հուսով եմ շատ զավակների կփոխի... բարի դիտում

среда, 13 февраля 2013 г.

Սիրիր որ«ԱՊՐԵՍ»և ապրիր որ «ՍԻՐԵՍ»

Սերը դա ուժ է,ձքողականություն:ինչպես ձգողական ուժը ֆիզիկական աշխարհում:ինչքանել քարը նետենք երկինք,երկիրը միևնույն է կձգի դեպի իրեն:Այդպես էլ   սերն է,ինչքան էլ փորձություններ որ չարաջանան,քո հարազատ քարը հեռու չի գնա և անպայման կվերադառնա...
Պետք է հասկանալ որ սերը զգացմունք է:
Պետք չէ սիրել լավ կամ վատ,կա մի նախադասություն«սիրում եմ ինչպես կարող եմ»: Ձեզ պետք է սիրել՞ սովորել,իսկ շնչել սովորել չէք՞ պատրաստվում,կամ սովորել ամուր կանգնել հողի վրա:
Սերը տանել չի կարողանում սուտը,դիմակները,սերը դա մաքուր ճիշտն է,Սիրո մեջ դու պետք է լինես այնպես ինչպես,որ դու կաս,դա մեծ մասի սխալն է,որ ձևանում են լավը,որ իրենց սիրեն,հաշվի չառնելով որ կեղծը սիրո առաջին թշնամին է:
Ցանկացաց մարդ ընդունակ է սիրել,չկա այդպիսի մի մեկը,ով դա չի կարող,եթե դուք դեռ չէք գտել ձեր սերը,դա չի նշանակում որ ձեր հետ մի բան այն չէ:Դուք ձեր ցանկացած կարգավիճակում կարող եք սիրել և արժանի եք դրան:խոչնդոտը միայն մեկն է,ձեր հարաբերությունը ինքներտ ձեր նկատմամբ:Դուք պետք չէ ձեզ փոխեք,հերիք է միայն ուշադրություն դարձնեք ինքներտ ձեզ,լսեք վերջապես ձեր սրտի ձայնին:Լսեք և կատարեք և կունենաք և սեր և երջանկություն:
Եվ վերջում, եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա պետք է լինի ձեզ համար ամենաթանկ մարդը: Նրա հետ պետք է անցնեն ձեր կյանքի լավագույն օրերը, նրա հետ պետք է կապված լինեն ձեր ամենավառ հիշողությունները, նրա կողքին դուք պետք է ձեզ զգաք ամենաերջանիկը և նրա մասին պետք է լինեն ձեր բոլոր մտքերը:
Այսօր փետրվարի 14-ն է: Կաթոլիկ աշխարհը նշում է Սբ.Վալենտինի օրը:
Սուրբ Վալենտինը համարվում է սիրո և սիրահարների հովանավորը: Հետևաբար այս օրը նշվում է, որպես սիրո օր: Փետրվարի 14-ին սիրահարները միմյանց սրտիկներ և սիրո խոստովանություններ են նվիրում:
Հայաստան ևս ներթափանցել է այս տոնը իր ավանդույթներով: Եվ հայերից շատ-շատերը նշում են սուրբ Վալենտինի օրը, չնայած նրան, որ հայերը ունեն իրենց սիրո հովանավորն ու սիրո օրը՝ Սուրբ Սարգիսը:
Ես դեմ չեմ, որպեսզի Հայաստանում նույնպես նշվի Սբ.Վալենտինի օրը, որպես սիրո օր, քանի որ մեզ հայերիս այժմ անչափ պակասում է սերը: Բայց կցանկանաի, որ յուրաքանչյուր մարդու համար սիրո օր լինի ամեն Աստծո օր:
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` Սուրբ Վալենտինի օրը, սկսել են նշել Եվրոպայում XIII դարից։ Շուտով այն տարածվեց գրեթե ողջ աշխարհում։
Բայց երբևէ մտածել եք, թե ինչու՞ է հենց փետրվարի 14-ը ընտրվել որպես սիրահարների օր։ Պատմությունը հետևյալն է… 
 III դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում` զբաղվելով գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ։ Այդ ժամանակ Կլավդիոս II կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ:
Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ։ Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ։
Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո,
իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են:
Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը`269թ. փետրվարի 14-ին,Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ։
Այդ օրվանից ամեն տարի հիշում են սուրբ Վալենտինին և բոլոր սիրահարների համար տոնախմբություն անցկացնում։Ճիշտ է՞ Հայաստանում սիրահարների հովանավորը Սուրբ Սարգիսն է, և այդ տոնը որևէ կապ չունի Սուրբ Վալենտինի օրվա հետ, բայց չի խանգարի մեկ այլ սիրո տոնի պատմությունն իմանալը։
Անկախ ամեն տեսակ սիրո տոնի գոյությունից` մի մոռացեք, որ սերը կարելի է և պետք է արտահայտել ամեն օր։ Դրանից միայն երջանկություն եք պարգևում և ինքներդ եք երջանկանում։
Ձեզ եմ ցանկանում ներկայացնել «Սիրո գաղտնիքները» տեսաֆիլմը, որը վստահ եմ կտա Ձեր շատ հարցերի պատասխանները:

Եվ հիշեք. Սերը դա ապրելու ցանկությունն է: Ով սեր չի ճաշակել` միևնույն է, թե նա չի ապրել…..